Գլխավոր տեղեկություն
Համար
N 1431-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2019 թվականի N 1431-Ա

 

ՀԵՐՄԻՆԵ ԿԱՏՎԱԼՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝

1. Վարչապետի աշխատակազմի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Հերմինե Կատվալյանին 2019 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 25-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ ԱՄՆ օրենսդրական և կառավարման գործընթացների, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումներ նախաձեռնելու և իրականացնելու ժամանակակից մեթոդների վերաբերյալ՝ ԱՄՆ կոնգրեսում (Վաշինգտոն) և Հավայի նահանգում (Հոնոլուլու) Բիզնեսի, տնտեսական զարգացման և զբոսաշրջության Դեպարտամենտում մասնագիտական վերապատրաստման նպատակով:

2. Հերմինե Կատվալյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հերմինե Կատվալյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 8

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան