Գլխավոր տեղեկություն
Համար
N 1448-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.25/74(1527) Հոդ.950
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2019 թվականի N 1448-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 444,111.7 հազ. դրամով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 444,111.7 հազ. դրամ, որից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով 24,293.1 հազ. դրամ (Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 դպրոցի վերանորոգման լրացուցիչ աշխատանքների համար), իսկ «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով 419,818.6 հազ. դրամ:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա` սույն որոշման 3-րդ կետում նշված 419,818.6 հազ. դրամից՝

1) 140,678.9 հազ. դրամը հատկացնել «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ արհեստագործական մասնաշենքի շինարարական աշխատանքների համար.

2) 156,721.6 հազ. դրամը հատկացնել «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ արհեստագործական մասնաշենքի շինարարական աշխատանքների համար.

3) 94,274.4 հազ. դրամը հատկացնել «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող շենքի շինարարական աշխատանքների համար.

4) 23,900.6 հազ. դրամը հատկացնել «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ-ին Գյումրիում նոր սպորտային համալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար.

5) 4,243.1 հազ. դրամը հատկացնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 22

Երևան

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1448-Ն որոշման

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1448-Ն որոշման

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1448-Ն որոշման

 

Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1448-Ն որոշման

 

Հավելված N 5

 ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1448-Ն որոշման

 

Հավելված N 6

 ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1448-Ն որոշման

 

Հավելված N 7

 ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1448-Ն որոշման

 

Հավելված N 8

 ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1448-Ն որոշման

 

Հավելված N 9

 ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1448-Ն որոշման

 

Հավելված N 10

 ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1448-Ն որոշման