Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 111-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.10.23/25(661).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.10.2019
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2019

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 2019 թվականի
ք. Երևան

թիվ 111-Ա

 

«ՇԱՐԿ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզիան վերաձևակերպելու մասին 2019 թվականի հոկտեմբերի 8-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

1. Բավարարել «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել հեռուստածրագրի եթերային հեռարձակման թիվ 160 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՇԱՐԿ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան