Գլխավոր տեղեկություն
Համար
N 1260-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2016 թվականի N 1260-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47.1-ին հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավարներին համայնքների ավագանիների որոշումներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությանը հետագա օտարման պայմանով համայնքների հետ կնքել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի (այսուհետ՝ գույք-1) նվիրատվության մասին պայմանագրեր՝ ընդունված գույքը հաշվառելով համապատասխան ջրամատակարար ընկերությունների հաշվեկշռում՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝

 1) «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել Հայաստանի Հանրապետությանը հետագա օտարման պայմանով համայնքներից նվիրատվությամբ ստացված և ընկերությունների հաշվեկշիռներում առկա գույքի նվիրատվության մասին պայմանագրեր և իրականացնել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ համաձայն N 2 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արարատի, Արագածոտնի ու Կոտայքի մարզերի համայնքների և Երևանի համայնքի ավագանիների որոշումներին համապատասխան՝ համայնքների հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի (այսուհետ՝ գույք-2) նվիրատվության մասին պայմանագրեր և իրականացնել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ համաձայն N 3 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Շիրակի ու Լոռու մարզերի համայնքների ավագանիների որոշումներին համապատասխան՝ համայնքների հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել «Նոր Ակունք», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներում համայնքներին պատկանող բաժնետոմսերի նվիրատվության մասին պայմանագրեր և իրականացնել բաժնետոմսերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում՝ համաձայն N 4 հավելվածի:

 3. Սույն որոշման 1-ին ու 2-րդ կետերում նշված գույք-1-ի և գույք-2-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո գույք-1-ը և գույք-2-ը ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» պետական կառավարչական հիմնարկի աշխատակազմին:

4. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված բաժնետոմսերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 17.10.19 N 1428-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 13

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1260-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների սպասարկման տարածքների համայնքներից նվիրատվությամբ ստացված գույքի

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1260-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների ԵՎ համայնքների կողմից նվիրատվությամբ ստացված գույքի

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1260-Ա որոշման

 

Ց ա ն կ

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արարատի, Արագածոտնի ԵՎ Կոտայքի մարզերի ԵՎ ԵրԵՎան համայնքի ավագանիների որոշումներով Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ տրվող գույքի

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1260-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի»,«Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների ԵՎ ընկերություններում բաժնեմաս ունեցող համայնքների

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.10.2019, N 1428-Ա 19.10.2019, N 1260-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան