Գլխավոր տեղեկություն
Համար
N 1344-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1344-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 832-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 26-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՍԱԹԵՆԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 832-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 1-ին կետում «2020 թվականի օգոստոսի 17-ը» բառերը փոխարինել «2021 թվականի օգոստոսի 20-ը» բառերով.

2) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-8-րդ կետերով.

         

«

7.

6006

Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ. ներկած (95% բամբակ, 5% սինթետիկ)

կգ

40 000

120 000 000

8.

6006

Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ. ներկած (100% բամբակ)

կգ

60 000

180 000 000

».

  

3) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «286 500 000» թիվը փոխարինել «586 500 000» թվով։

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան