ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
17 սեպտեմբերի 2019 թ. |
N 602-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 02596759) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Վիվառո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2019 թ. օգոստոսի 26-ի թիվ 6-3/50481-2019 ծանուցման՝ հարուցված վարչական վարույթի նյութերի՝ «Վիվառո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտում՝ «Վիվառո Գրուպ» ՍՊԸ-ի կողմից 20.08.2019 թ-ին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ներկայացված «Վիվառո Գրուպ» ՍՊԸ-ի 2019 թ-ի հուլիս ամսվա համար ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվությունը ձայնագրված չի եղել ՍԴ-Ռ լազերային սկավառակի վրա։ «Վիվառո Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ՍԴ-Ռ լազերային սկավառակի վրա ձայնագրված 2019 թ-ի հուլիս ամսվա համար ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին է ներկայացվել 06.09.2019 թ-ին։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը խախտելու համար «Վիվառո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառել նախազգուշացում։
2. Սահմանել 15-օրյա ժամկետ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար, որի կատարումը պարտադիր է։
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։
|
Դ. Անանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|