«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«2» մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2000 թվականի N 97
ՄԱԿ-Ի 1989 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի ԲԱԶԵԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՄԱԿ-ի բազելյան կոնվենցիայից (Հայաստանի Հանրապետությանը միացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1999 թվականի մարտի 26-ի որոշմամբ) բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Նշված կոնվենցիայի 5 հոդվածով սահմանված իրավասու մարմնի և առանձնացված կենտրոնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:
(1-ին կետը փոփ. 10.10.2019 N 1442-Ն)
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա) եռամսյա ժամկետում` կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետություն վտանգավոր և այլ թափոնների ներմուծումը, արտահանումը և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կարգավորելու մասին» N 97 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, N 97 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|