ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2019 թվականի N 361-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂՈՂԻ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ՄՇԱԿՎՈՂ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱՊՏՂԱՆՈՑՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման 44-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂՈՂԻ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ՄՇԱԿՎՈՂ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱՊՏՂԱՆՈՑՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ
1. Պտղաբուծությունը և խաղողագործությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության հնագույն ճյուղերից են:
2. Երկրի տարածքի ուղղաձիգ գոտիականությունը, հողակլիմայական պայմանների բազմազանությունը հնարավորություններ են տվել դարեր շարունակ մշակելու խաղող, ծիրանենի, դեղձենի, սալորենի, կեռասենի, բալենի, խնձորենի, տանձենի, սերկևիլենի, ընկուզենի, նշենի, թզենի, նռնենի և պտղատու այլ տեսակներ: Դրանցից առավել լայն տարածում ու ժողովրդատնտեսական մեծ նշանակություն են ստացել հայկական խաղողները, ծիրանները և դեղձերը:
3. Հանրապետությունում այգիների 70 %-ը գտնվում է ծովի մակերևույթից 400-1000, 23 %-ը՝ 1000-1500, 4.5 %-ը՝ 1500-2000, իսկ 2.5 %-ը՝ 2000 մետր և ավելի բարձրության վրա:
4. Գյուղատնտեսության ոլորտում իրականացված բարեփոխումներին նախորդող տարիներին հանրապետությունում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման պատճառով պտղատու այգիների տարածությունները 45.4 հազ. հեկտարից (1991 թ.) զգալիորեն նվազեցին՝ կազմելով 21.6 հազ. հեկտար (1998 թ.): Սկսած 2002 թվականից՝ պտղատու այգիների տարածքներն ավելացան և 2016 թվականին դրանք կազմեցին` 40.5 հազ. հեկտար: Հայաստանի Հանրապետությունում պտղաբուծության զարգացման միտումները 1990-2017 թվականներին ներկայացվում են N 1 աղյուսակում:
5. Պտղատու այգիների տարածքները 2017 թվականին 2008 թվականի համեմատությամբ ավելացել են 5.6 հազ. հեկտարով կամ 16 %-ով, իսկ միջին բերքատվությունը 2017 թվականին (2016 թվականն անբարենպաստ տարի էր) 2008 թվականի համեմատ ավելացել է 14.5 %-ով: Ի հաշիվ վերջին 15 տարիներին հիմնված այգիների լիարժեքության, սորտային կազմի բարելավման և նոր այգիներում իրականացվող լիարժեք ագրոտեխնիկական միջոցառումների, կայունացել է այգիների բարձր բերքատվությունը:
6. 2017 թվականին 2008 թվականի համեմատությամբ խաղողի այգետարածքները նվազել են շուրջ 1000 հեկտարով, սակայն հին, ոչ լիարժեք այգիների քանդման և երիտասարդ նոր այգիների ավելացման շնորհիվ խաղողի համախառն բերքը նույն ժամանակաշրջանում ավելացել է շուրջ 12.5 %-ով, իսկ մեկ հեկտարի բերքատվությունը՝ 10.5 %-ով:
7. Հողի սեփականաշնորհման հետևանքով հանրապետությունում պտղատու և խաղողի այգիների զանգվածային տարածությունները մասնատվեցին: Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման հիմնական արդյունքները» հրապարակման (2016 թվական) համաձայն պտղաբուծությամբ և խաղողագործությամբ զբաղվում են հանրապետության 10 մարզերի 60,096 տնտեսավարողներ: Պտղատու և խաղողի այգիների մեկ տնտեսության բաժինը տատանվում է 0.1 հեկտարից մինչև 200 հեկտար, սակայն հիմնականում՝ մինչև 1.0 հեկտար է (54,909 տնտեսավարող կամ 91.4 %), 1 և ավելի հեկտար այգիներ ունեցող տնտեսավարողների թիվը 5,187 է: Այգետարածքների մասնատվածության պատճառով դժվարանում է մշակության աշխատանքների մեքենայացումը: Աշխատանքները հիմնականում կատարվում են ձեռքով, որի հետևանքով մեծանում է այգիների մշակության աշխատատարությունը, բարձրանում արտադրանքի ինքնարժեքը, նվազում ճյուղի շահութաբերությունը: Պտղաբուծությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների մեծ մասն իրենց փոքր չափերի ու արտադրանքի իրացման դժվարությունների հետևանքով վերածվել են բնամթերային տնտեսությունների, որտեղ անհնարին է կազմակերպել արդյունավետ ապրանքային արտադրություն: Արդյունքում, արտադրանքի ինքնարժեքն ստացվում է բարձր և անմրցունակ: Նման պայմաններում լուրջ խնդիրներ են առաջանում զանազան տեսակների պտուղների իրացման, վերամշակող ձեռնարկությունների հզորությունների օգտագործման, մարքեթինգային գործունեության բավարար կազմակերպման և վերամշակվողների կողմից հումքի գնման հարցերում:
8. Հանրապետությունում արտադրվող տնկիները հաճախ չեն համապատասխանում այգեհիմնում կատարող տնտեսավարողների պահանջներին: Այգու հիմնման համար կատարվող ծախսերն էականորեն կախված են այգու համար նախատեսված տարածքից, ընտրված պտղատեսակից, սորտից, տնկման սխեմայից և բազմաթիվ այլ գործոններից:
9. Չնայած վերջին տարիներին ավելացել են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիների տարածությունները (օպերատիվ տվյալների համաձայն 2014 թվականին դրանք կազմում էին այգիների ընդհանուր տարածքի շուրջ 1.5 %-ը, իսկ 2016 թվականին` շուրջ 4 %)՝ անհարժեշտություն է առաջացել պետական աջակցություն տրամադրել 0.5-ից 100 հեկտար խաղողի, ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիների հիմնման համար՝ հաշվի առնելով այգեհիմնման և մինչև լրիվ բերքատվության մեջ մտնելը՝ դրանց վրա կատարվող ներդրումների խոշոր չափերը և նոր այգիների հիմնման դանդաղ տեմպերը:
(9-րդ կետը փոփ. 07.11.19 N 1550-Լ)
10. Կապալառու կազմակերպության միջոցով մեկ հեկտար ինտենսիվ պտղատու այգու, խաղողանոցի և հատապտղանոցի (այսուհետ՝ այգի) հիմնման և առաջին տարվա խնամքի հաշվարկային ծախսերը, առանց կարկտապաշտպան ցանցի, կազմում են համապատասխանաբար 18.7 մլն դրամ, 10.8 մլն դրամ և 23.2 մլն դրամ:
11. Պտղաբուծության և խաղողագործության զարգացմանը խոչընդոտող գործոններից մեկը տնտեսավարողների ֆինանսական միջոցների սղությունն է և փոխառու (վարկային) միջոցների մատչելիության ցածր մակարդակը:
12. Այս խոչընդոտի հաղթահարմանն ուղղված կարևորագույն միջոցառումներից են՝
1) նոր այգիների հիմնման համար պետական աջակցություն տրամադրումը.
2) նոր այգիների հիմնման նպատակով սուբսիդավորված տոկոսադրույքով, երկարաժամկետ, նպատակային վարկերի տրամադրումը:
13. Ինտենսիվ պտղատու այգին ավանդական այգուց տարբերվում է միավոր տարածքի վրա բույսերի խտությամբ, կիրառվող նոր տեխնոլոգիաներով՝ էտի և ձևավորման նոր ձևերով, բույսերի սնուցումների տարբեր եղանակներով և այլն, որն այգու լրիվ բերքատվության մեջ մտնելուց հետո ապահովում է միավոր տարածքից առավելագույն բերքի ստացումը: Ծրագրի շրջանակում հիմնված այգին կամ հատապտղանոցը պետք է ապահովված լինի կաթիլային ոռոգման համակարգով:
14. Մեկ հեկտար ինտենսիվ պտղատու այգում բույսերի նվազագույն թիվը, ըստ պտղատեսակների, ներկայացվում է N 2 աղյուսակում:
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
15. Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման նպատակն է՝
1) այգետնկումների խթանմամբ հանրապետությունում պտղաբուծության և խաղողագործության զարգացումը.
2) խաղողի, պտղի և հատապտղի արտադրության ծավալների ավելացումը.
3) պտուղների և հատապտուղների ներմուծման փոխարինումը և արտահանման ծավալների ավելացումը:
16. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝
1) այգիների հիմնման խոչընդոտների գնահատումը և դրանց մեղմման հնարավորությունների օգտագործումը.
2) այգիների պահանջարկի գնահատումը, որը կբացահայտվի ծրագրի շրջանակում.
3) այգիների հիմնման համար պահանջվող վարկային միջոցների և վարկի տոկոսի սուբսիդավորվող մասի գնահատումը.
4) գյուղատնտեսությունում այգիներ հիմնելու համար մատչելի վարկավորման և գումարային փոխհատուցման մեխանիզմների առաջադրումը.
5) հանրապետությունում ներդրվող այգիների տեսակների հստակեցումը.
6) այգիների հիմնման գործընթացում վարկերի սուբսիդավորման ձևի հստակեցումը.
7) այգիների հիմնման ժամանակ կատարված ծախսերի փոխհատուցման չափի, ձևի և տրամադրման մեխանիզմի հստակեցումը.
8) ծրագրի մոնիթորինգի իրականացման մեխանիզմի առաջադրումը.
9) ծրագրի ռիսկերի գնահատումը:
ԾՐԱԳՐԻ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
17. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
18. Ծրագրի շրջանակում 2019-2023 թվականներին այգետնկումներ կատարելու նպատակով պետական աջակցություն է տրամադրվում 0.5-ից 100 հեկտար ինտենսիվ պտղատու այգիների և խաղողանոցների, ինչպես նաև հատապտղանոցների հիմնման նպատակով:
(18-րդ կետը խմբ. 07.11.19 N 1550-Լ)
19. Ծրագրի շրջանակում տրամադրված պետական օժանդակության միջոցով չի նախատեսվում հողի ձեռքբերում:
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
20. Ծրագրի մասնակիցներն են՝
1) շահառուն՝ այգու հիմնման համար սույն ծրագրի պայմաններին համապատասխան ծրագրին մասնակից բանկի կամ վարկային կազմակերպության հետ պայմանագիր կնքած գյուղատնտեսությունում տնտեսավարողներ (ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներ (այսուհետ՝ կոոպերատիվներ) կամ սեփական և այլ միջոցներով այգի հիմնող գյուղատնտեսությունում տնտեսավարողներ.
2) ցանկացած բանկ կամ վարկային կազմակերպություն (այսուհետ՝ ֆինանսական կառույց) սույն ծրագրի պայմաններին համապատասխան վարկ է տրամադրում տնտեսավարողներին և բավարարում է ծրագրի պահանջները.
3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ՝ ԳՖԿ).
4) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
5) կապալառուն՝ ծրագրի շրջանակներում այգու ամբողջական հիմնումն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց, որն ընդգրկված է նախարարության կողմից հրապարակված ցանկում:
(20-րդ կետը փոփ. 07.11.19 N 1550-Լ)
ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ
21. Ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:
22. Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին աջակցություն ցուցաբերել այգիների հիմնմանը` կիրառելով, ըստ շահառուի հայեցողության, նշված տարբերակներից որևէ մեկը`
1) սուբսիդավորել այգիների հիմնման և առաջին տարվա խնամքի ծախսերին ուղղված վարկերի տոկոսադրույքը.
2) փոխհատուցել այգի հիմնող շահառուների կողմից կատարված հիմնման ծախսերը՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի։
23. Վարկի տոկոսի սուբսիդավորում՝
1) վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորվում է այնպիսի չափաքանակով, որ՝
ա. շահառուին վարկը տրամադրվի 2 % տոկոսադրույքով,
բ. սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին և կոոպերատիվներին վարկը տրամադրվի 0 % տոկոսադրույքով։ Սույն կետով սահմանամերձ համայնքների տնտեսավարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների տնտեսավարողները, իսկ կոոպերատիվներն առնվազն 3 հա այգի հիմնող գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներն են.
2) վարկերի տրամադրման պայմանները՝
ա. տոկոսադրույք՝ առավելագույնը 12 %,
բ. սուբսիդավորումն իրականացվելու է այնպիսի չափաքանակով, որ վարկերը շահառուներին տրամադրվեն 2 % տոկոսադրույքով, իսկ սահամանամերձ համայնքների տնտեսավարողներին և կոոպերատիվներին՝ 0 %, վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների այլ վճարներ չեն նախատեսվում,
գ. մարման ժամկետ՝ 8 տարի,
դ. արտոնյալ ժամանակահատված՝ 5 տարի,
ե. վարկի մարման գործընթացն իրականացվում է մայր գումարի ամսական վճարման եղանակով, վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով,
զ. վարկառուի կողմից վարկի մայր գումարի ժամկետից շուտ կատարված մարումների համար ֆինանսական կառույցի կողմից տույժ և տուգանք չի հաշվարկվում ու չի գանձվում.
3) յուրաքանչյուր շահառուի համար սահմանված այգիների տարածքի նվազագույն և առավելագույն սահմանաչափեր են՝ 0.5 - 100 հա.
4) յուրաքանչյուր շահառուի համար սահմանված մեկ հեկտար այգեհիմնման աշխատանքների և 1 տարվա խնամքի ծախսերի առավելագույն սահմանաչափերը կարկտապաշտպան ցանցով (շահառուի հայեցողությամբ) և առանց դրա՝
ա. եթե այգեհիմնումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը՝
●
խաղողի այգի՝ 10.8 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 14.4 մլն դրամ,● ինտենսիվ պտղատու այգի՝ 18.7 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 24.8 մլն դրամ,
●հատապտղանոց՝ 23.2 մլն դրամ, կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ,
բ. եթե այգեհիմնումն իրականացնում է շահառուն՝
● խաղողի այգի՝ 8.6 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 11.5 մլն դրամ,
● ինտենսիվ պտղատու այգի՝ 14.9 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 19.8 մլն դրամ,
● հատապտղանոց՝ 18.6 մլն դրամ, կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ.
5) յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկերի առավելագույն գումարը՝
ա. եթե այգեհիմնումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը՝
● խաղողի այգի՝ 1.080,0 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 1.440,0 մլն դրամ,
● ինտենսիվ պտղատու այգի՝ 1.870,0 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 2.480,0 մլն դրամ,
● հատապտղանոց՝ 2.320,0 մլն դրամ, կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ,
բ. եթե այգեհիմնումն իրականացնում է շահառուն՝
● խաղողի այգի՝ 860,0 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 1.152,0 մլն դրամ,
● ինտենսիվ պտղատու այգի՝ 1.490,0 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 1.980,0 մլն դրամ,
● հատապտղանոց՝ 1.860,0 մլն դրամ, կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ:
(23-րդ կետը խմբ., փոփ. 07.11.19 N 1550-Լ)
24. Այգի հիմնող շահառուների կողմից կատարված հիմնման ծախսերի փոխհատուցում (այս տարբերակով նախատեսված չեն 1 տարվա խնամքի ծախսեր՝ փոխհատուցման տրամադրման մեխանիզմը պարզեցնելու և գումարի վերադարձը մեկ տարով չհետաձգելու նպատակով)՝
1) բոլոր շահառուների համար ծախսերի փոխհատուցումն իրականացվում է կատարված հիմնման ծախսերի (առանց առաջին տարվա խնամքի ծախսերի) 50 տոկոսի չափով.
2) յուրաքանչյուր շահառուի համար սահմանված այգիների տարածքի նվազագույն և առավելագույն սահմանաչափեր են՝ 0.5 - 10 հա.
3) յուրաքանչյուր շահառուի համար սահմանված մեկ հեկտար այգեհիմնման աշխատանքների, առանց 1-ին տարվա խնամքի, առավելագույն սահմանաչափերը կարկտապաշտպան ցանցով (շահառուի հայեցողությամբ) և առանց դրա՝
ա. եթե այգեհիմնումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը՝
● խաղողի այգի՝ 8.3 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 11.9 մլն դրամ,
● ինտենսիվ պտղատու այգի՝ 15.4 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 21.5 մլն դրամ,
● հատապտղանոց՝ 17.6 մլն դրամ, կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ,
բ. եթե այգեհիմնումն իրականացնում է շահառուն՝
● խաղողի այգի՝ 6.7 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 9.58 մլն դրամ,
● ինտենսիվ պտղատու այգի՝ 11.7 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 16.6 մլն դրամ,
● հատապտղանոց՝ 14 մլն դրամ, կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ:
(24-րդ կետը խմբ. 07.11.19 N 1550-Լ)
25. Ծրագրով նախատեսված պետական աջակցության կանխատեսվող ծախսերի ֆինանսական գնահատականի համար հիմք են ընդունվել հետևյալ գործոնները և կողմնորոշիչ հաշվարկները`
1) 2018 թվականին ինտենսիվ պտղատու այգու հիմնման համար երկու տնտեսավարողների տրամադրվել են 540.0 մլն դրամ ընդհանուր գումարով 12 % տոկոսադրույքով վարկեր, որոնց տոկոսադրույքի 7 տոկոսային կետի սուբսիդավորման համար 2019-2025 թվականներին կպահանջվի 160,650.0 հազ. դրամ, այդ թվում` 2019 թվականին` 37,800.0 հազ. դրամ.
2) ծրագրի հաշվարկների համար մեկ հեկտար խաղողանոցի, ինտենսիվ պտղատու այգու և հատապտղանոցի հիմնման և առաջին տարվա խնամքի ծախսերի առավելագույն չափերն ընտրվել են՝ հիմք ընդունելով ֆիլոքսերադիմացկուն խաղողի այգում, խնձորի այգում և հատապտղանոցում (ազնվամորի և մոշ) կատարվող պայմանական ծախսերը, որոնք ներկայացված են NN 4, 5 և 6 աղյուսակներում.
3) շահառուի ցանկությամբ ինտենսիվ պտղատու այգիների և խաղողանոցների հիմնման ծախսերում կարող են ներառվել նաև կարկտապաշտպան ցանցեր։
26. Տարեկան 100 հա ինտենսիվ այգի հիմնելու նպատակով անհրաժեշտ է տարեկան 1,85 մլրդ դրամի ներդրում, որը 2019-2023 թվականների ընթացքում կկազմի շուրջ 9.25 մլրդ դրամ: Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2019-2030 թվականների համար կտրամադրվի շուրջ 6.0 մլրդ դրամ, որից՝ 2019 թվականին՝ 241.14 մլն դրամ։ Ծրագրի իրականացման հետագա 2020-2025 թվականներին ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում բյուջետային հայտերի հիման վրա տվյալ տարվա համար անհրաժեշտ չափով գումար հատկացնելու միջոցով: Ըստ տարիների վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման և ծախսերի փոխհատուցման համար պահանջվող ֆինանսական միջոցների չափերը ներկայացված են N 3 աղյուսակում: Ծրագրի բյուջեն գնահատելու նպատակով կատարվել է պայմանական բաշխում, որի համաձայն 10 տոկոս այգեհիմնումը կկատարվի ծախսերի փոխհատուցման տարբերակով, իսկ 90 տոկոս՝ վարկերի տոկոսի սուբսիդավորման։
(26-րդ կետը փոփ. 07.11.19 N 1550-Լ)
27. 2018 թվականին ինտենսիվ պտղատու այգու հիմնման համար տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը հաշվի առնելով՝ ընդհանուր պետական օժանդակությունը 2019 թվականի համար կկազմի 278.94 մլն դրամ, իսկ 2019-2023 թվականների համար՝ 6.16 մլրդ դրամ։
28. Պետական աջակցությունը կմեղմի 0.5-ից 100 հեկտար այգիներ և հատապտղանոց հիմնող տնտեսավարողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը:
(28-րդ կետը փոփ. 07.11.19 N 1550-Լ)
29. Շահառուի կողմից ներկայացված հաշվարկներում սույն ծրագրի 23-րդ և 24-րդ կետերում սահմանված 1 հա-ի հիմնման առավելագույն սահմանաչափերը գերազանցելու դեպքում վարկավորումը կամ փոխհատուցումն իրականացվում է սույն ծրագրի 23-րդ և 24-րդ կետերով սահմանված առավելագույն սահմանաչափերով։
(29-րդ կետը փոփ. 07.11.19 N 1550-Լ)
30. Յուրաքանչյուր շահառու՝
1) կարող է օգտվել պետական օժանդակության միայն մեկ տարբերակից.
2) նույն հողակտորի վրա այգեհիմնման հետ կապված նույն աշխատանքներն իրականացնելու նպատակով չի կարող օգտվել նախարարության կողմից իրականացվող այլ պետական օժանդակության ծրագրերից։
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
31. Ծրագրի շրջանակում այգիների և հատապտղանոցների հիմնման աշխատանքները կարող են իրականացվել հետևյալ տարբերակներով՝
1) կապալառու կազմակերպության կողմից՝ պայմանագրային հիմունքներով՝
ա. կապալառու կազմակերպությունը կիրականացնի հիմնական (կաթիլային ոռոգման համակարգ, տնկանյութ, կարկտապաշտպան ցանց (եթե ներդրվում է) միջոցների մատակարարումը, այգու հիմնման, կաթիլային ոռոգման համակարգի և կարկտապաշտպան ցանցի (եթե ներդրվում է) տեղակայման (մոնտաժման) աշխատանքները,
բ. կապալառու կազմակերպությունը շահառուին առնվազն մեկ տարի կմատուցի անվճար խորհրդատվություն կաթիլային ոռոգման համակարգի և կարկտապաշտպան ցանցի օգտագործման և սպասարկման ուղղությամբ, կիրականացնի դրա երաշխիքային սպասարկում` առնվազն մեկ տարի ժամկետով.
2) շահառուի կողմից:
32. Ծրագրով նախատեսված աջակցությունը տրվում է միայն սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո կատարված ձեռքբերումների և աշխատանքների համար:
33. Այգիների հիմնման համար ծրագրի շրջանակում վարկի տրամադրման գործընթացի իրականացումը՝
1) վարկավորման գործընթացը նախաձեռնում են շահառուները` դիմելով ֆինանսական կառույցին վարկավորում ստանալու համար.
2) ֆինասական կառույցի կողմից շահառուին տրամադրվող վարկով նախատեսված գումարն անկանխիկ եղանակով, փուլ առ փուլ կամ միանվագ փոխանցում է շահառուի համապատասխան հաշվին:
34. Այգիների հիմնման համար տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացի իրականացումը՝
1) այգիների հիմնման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները, որոնք սույն ծրագրի պայմաններին համապատասխան տրամադրում են վարկեր.
2) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին՝ տվյալ ֆինանսական կառույցի հայտերի հիման վրա: Հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով։ Պայմանագրի օրինակելի ձևը մշակում է ԳՖԿ-ն՝ համաձայնեցնելով նախարարության հետ.
3) ֆինանսական կառույցը վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ՝ ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն պարտավոր է հայտն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում բավարարել հայտը և վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցել համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին, եթե հայտը բավարարում է ծրագրի պահանջները.
4) ֆինանսական կառույցը ԳՖԿ-ին է տրամադրում սույն ծրագրի 38-րդ կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև այգու 1-ին տարվա խնամքի ծախսերը հիմնավորող համապատասխան փաստաթղթերը։
35. Այգիների հիմնման համար տրամադրված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կարող է դադարեցվել՝
1) եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ վարկատուի հանդեպ կամ վարկատուի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով, վարկերի դասակարգման գործող կարգի համաձայն, վարկն ստանդարտ դասով դասակարգված չէ.
2) եթե չեն պահպանվում ծրագրով սահմանված պահանջները, կամ չեն պահպանվել վարկի տրամադրման պայմանները, կամ նախարարությունը մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում է սույն ծրագրի պայմանների խախտում.
3) վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման և կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման (սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ֆինանսական կառույցը): Նշված մնացած դեպքերում, ինչպես նաև շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում վարկի սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկի նախորդ մարման օրվանից սկսած:
36. Շահառուն, ծրագրի փոխհատուցման բաղադրիչով փոխհատուցում ստանալու ակնկալիքով, մինչև այգու հիմնումն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով տեղեկատվություն այգու տեղի, չափերի ու տեսակի վերաբերյալ, ինչպես նաև այգեհիմնման ծախսերի համապատասխան հաշվարկներ:
37. Նախարարության համապատասխան ստորաբաժանումները դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված տեղեկատվության համաձայն ուսումնասիրում են այգու տեղանքը, հողի օգտագործման իրավունքը հավստիացնող փաստաթղթի առկայությունը և համապատասխանության կամ անհամապատասխանության մասին տեղեկացնում շահառուին: Նախարարության համապատասխան ստորաբաժանումը հաշվառում է դրական պատասխան ստացված շահառուների դիմումները:
38. Այգու հիմնման աշխատանքների ավարտից հետո 37-րդ կետում նշված ընթացակարգով հաշվառված շահառուն փոխհատուցում ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
1) կաթիլային ոռոգման համակարգի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը և տեղակայման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի կամ կապալառու կազմակերպության հետ պայմանագրի պատճենը և վճարման անդորրագիրը, եթե այգեհիմնումն իրականացվել է կապալառու կազմակերպության միջոցով.
2) արտերկրից ձեռք բերված տնկանյութով այգեհիմնում կատարելու դեպքում՝ բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ակտը, ինչպես նաև տնկանյութի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը և տնկանյութի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթը (հավաստագիր), իսկ տեղական արտադրության տնկանյութով այգեհիմնում կատարելու դեպքում՝ բուսասանիտարական անձնագիր կամ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը՝ շահառուին տրված կարանտին փորձաքննության վկայագիրը, ինչպես նաև տնկանյութի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը,
3) այգեհիմնման աշխատանքների ծախսերը հիմնավորող փաստաթղթերը կամ կապալառու կազմակերպության հետ պայմանագրի պատճենը և վճարման անդորրագիրը, եթե այգեհիմնումն իրականացվել է կապալառու կազմակերպության միջոցով.
4) եթե տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր, ապա դրանց ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը և տեղակայման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը կամ կապալառու կազմակերպության հետ պայմանագրի պատճենը և վճարման անդորրագիրը, եթե այգեհիմնումն իրականացվել է կապալառու կազմակերպության միջոցով:
(38-րդ կետը խմբ. 26.09.19 N 1326-Լ)
39. Նախարարության համապատասխան ստորաբաժանումները դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունը (դիտարկումներ այգու տարածքում) և տեղեկացնում են շահառուին փոխհատուցման տրամադրման կամ փոխհատուցման մերժման մասին:
40. Փոխհատուցման մերժման հիմք է հանդիսանում՝
1) շահառուի կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրելը.
2) ծրագրով սահմանված պահանջները չպահպանելը կամ նախարարությունը մոնիթորինգի արդյունքում հայտնաբերել է սույն ծրագրի պայմանների խախտում:
41. Փոխհատուցման ենթակա գումարը փոխանցվում է շահառուի հաշվեհամարին համապատասխան պայմանագրի կնքումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
42. Ծրագրի իրականացումից ակնկալվում են ինչպես քանակական, այնպես էլ որակական արդյունքներ։ Մասնավորապես, ծրագրով նախատեսված թիրախային քանակությունն ապահովվելու դեպքում առաջիկա 8 տարում ակնկալվում են հետևյալ արդյունքները`
1) քանակական
ա. կխթանի նոր այգիների հիմնման գործընթացը, տարեկան ավելի քան 100 հեկտարով կավելանան այգիների տարածքները (հիմնվող ինտենսիվ պտղատու այգիների, խաղողանոցների և հատապտղանոցների տեսակից կախված՝ հնարավոր է ցուցանիշի մինչև 35-40 % փոփոխություն),
բ. ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր տարի շահառուների այգիներից ստացած տարեկան եկամուտը կկազմի շուրջ 5.5 մլրդ դրամ,
գ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ավելացում` տարեկան ներդրվող գումարի առնվազն 17 %-ի չափով` ավելացված արժեքի (նախատեսվող գումարի շուրջ 60 %-ը ներդրվող սարքավորումներն են ու տնկանյութը) և շրջանառության (առնվազն` 5 %) հարկերի տեսքով, ինչպես նաև, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման շնորհիվ, եկամտահարկի տեսքով.
2) որակական
ա. հին ցածր բերքատու այգիներին կփոխարինեն բարձր բերքատու, թարմ սպառման (արտահանման) և վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիները,
բ. կբարձրանա այգեգործության ոլորտի ներդրումային գրավչությունը,
գ. համայնքներում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր,
դ. էականորեն կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը,
ե. ծրագրի մասնակից տնտեսավարողների (ֆերմերի) ֆինանսական և սոցիալական վիճակի բարելավում, վճարունակության բարձրացում:
ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Ցուցանիշի անվանումը |
Խաղողի, ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգետարածքների ավելացում |
Համառոտ նկարագրությունը |
Ծրագրով նախատեսված է 2019-2023 թթ.-ին տարեկան ավելի քան 100 հեկտար այգիների հիմնման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում և այգեհիմնման համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում։ Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին վարկերը տրամադրվելու են 8 տարի ժամկետով, տարեկան 2 %-ով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին` 0 % տոկոսադրույքով, կամ շահառուին կտրամադրվի ծախսերի մասնակի փոխհատուցում այգու հիմնման փաստացի կատարված ծախսերի 50 տոկոսի չափով: |
Նպատակը/ կարևորությունը |
Այգիների տարածքների ավելացման արդյունքում ակնկալվում է այդ այգիների բերքատվության աճ՝ ներկայիս ավանդական այգիների համեմատությամբ առնվազն երկու անգամ։ Նոր հիմնված այգիներում կաթիլային ոռոգման համակարգի օգտագործման շնորհիվ ջրի խնայողությունը կկազմի շուրջ 50 տոկոս: Ոռոգման համակարգով բույսերի սնուցման շնորհիվ կնվազի այգիներում մոլախոտերի դեմ պայքարի անհրաժեշտությունը: |
Տեղեկատվության հավաքագրումը/ աղբյուրը |
Տեղեկատվությունն ակնկալվում է ստանալ ինչպես ԳՖԿ-ից և ֆինանսական կառույցներից, այնպես էլ նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետների կողմից կատարվելիք հարցումների ու դիտարկումների արդյունքում: Տեղեկատվությունը հավաքագրվելու և վերլուծվելու է ծրագրի իրականացման համար պատասխանտու ստորաբաժանման կողմից: |
Հաշվարկման մեթոդը |
Ծրագրի շրջանակներում հիմնված այգիների տարածքները հաշվարկվում են տարածքի չափագրման հիման վրա ներկայացված տեղեկատվության համաձայն: Ինտենսիվության ցուցանիշը ճշտելու համար հաշվարկվում է մեկ հեկտար տարածության վրա առկա տնկիների թիվը: |
Տեղեկատվության սահմանափակումները |
Սահմանափակումը գործնականում բացակայում է: |
Ցուցանիշի տեսակը |
Ցուցանիշը չափում է ծրագրի իրականացման ուղղակի արդյունքը: |
Չափման միավորը |
Հեկտար |
Ներկայացնելու եղանակը |
Կատարողականները ներկայացվում են եռամսյակային կուտակային եղանակով |
Հաշվետվողականության ցիկլը |
Ամսական |
Թույլատրելի շեղումը |
Թիրախային մակարդակի համեմատ փաստացի ցուցանիշների՝ մինչև 35-40 տոկոսային կետով շեղումը համարվում է թույլատրելի՝ կախված հիմնված այգիների տեսակային կազմից: |
Պատասխանատվությունը |
Տեղեկատվության ձեռքբերման և հաշվետվողականության համար պատասխանատու են ԳՖԿ-ն և նախարարությունը (համապատասխան ստորաբաժանումը): |
(աղյուսակը փոփ., խմբ. 07.11.19 N 1550-Լ)
(42-րդ կետը փոփ., խմբ. 07.11.19 N 1550-Լ)
ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
43. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում է նախարարության համապատասխան ստորաբաժանումը:
44. Ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների շտեմարան, որը ներառում է ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:
45. Վարկի տրամադրումից 2 ամիս անց ֆինանսական կառույցի կողմից իրականացվում է նպատակային մոնիթորինգ, իսկ տարեկան առնվազն մեկ անգամ՝ ֆինանսական մոնիթորինգ:
46. Ֆինանսական կառույցը ԳՖԿ-ի և ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով սահմանված ձևով հաշվետվություն է ներկայացնում ԳՖԿ-ին:
47. Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ ներկայացված կեղծ տեղեկատվության ի հայտ գալու դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է վարկառուի գործող վարկը հանել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից և միակողմանիորեն փոփոխել վարկի տոկոսադրույքը՝ կիրառելով տվյալ ֆինանսական կառույցում գործող գյուղատնտեսական կամ բիզնես վարկերի համար սահմանված ավելի բարձր տոկոսադրույք:
48. ԳՖԿ-ն պարտավոր է առնվազն յուրաքանչյուր 30 օրը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել նախարարություն:
49. Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում՝
1) վարկերի մասին՝ ըստ մարզերի համայնքների շահառուների, ըստ շահառուների վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարի, հիմնված այգիների և հատապտղանոցների տարածքի, տեսակի մասին.
2) առաջարկություններ ծրագրի պայմանների բարելավման կամ կատարելագործման վերաբերյալ և այլն:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ
50. Ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերն են`
1) անբարենպաստ կլիմայական պայմանների (ձմռան երկարատև սառնամանիքներ, գարնանային ցրտահարություն, փոթորիկ) հետևանքով տրամադրված վարկային ռեսուրսների մայր գումարի վերադարձելիության և տոկոսադրույքի վճարման անհնարինությունը.
2) նախատեսված վարկային ռեսուրսների ոչ ամբողջական տեղաբաշխման հետևանքով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նախատեսված գումարներին համարժեք հայտերի բացակայությունը.
3) տարբեր գործոններով պայմանավորված՝ շահառուների (վարկառուների) ակնկալվող եկամուտների ցածր մակարդակը՝ պայմանավորված, օրինակ, բերքի շուկայական գնի հնարավոր անկումով.
4) ֆինանսական կառույցների կողմից ոչ մատչելի պայմանների առաջադրումը.
5) այգիների հիմնման՝ նախատեսվածից ավելի մեծ պահանջարկը:
51. Ռիսկերի մեղմման հնարավորություններն են՝
1) ծրագրի շրջանակներում այգիների հիմնման նպատակով տոկոսադրույքի սուբսիդավորման և հիմնման ծախսերի մասնակի փոխհատուցման պայմանագրում մատչելի մեխանիզմների առաջադրումը.
2) այգիների հիմնման համար անհրաժեշտ տնկանյութի կաթիլային ոռոգման համակարգի և դրանց մոնտաժման դետալների տեղական արտադրության կազմակերպումը:
Աղյուսակ N 1
Հայաստանի Հանրապետությունում պտղաբուծության զարգացման միտումները 1991-2017 թվականներին
Տարեթիվը |
Տարածությունը |
Համախառն բերքը |
Բերքատվությունը ց/հա | ||
ընդամենը |
այդ թվում՝ բերքատու հասակի |
ընդամենը |
այդ թվում՝ բերքատու տարածքից | ||
1991 թ. |
45.4 |
35.1 |
166.7 |
164.3 |
46.8 |
1998 թ. |
21.6 |
20.7 |
126.7 |
125.4 |
60.5 |
2008 թ. |
36.7 |
31.2 |
317.8 |
315.8 |
101.2 |
2011 թ. |
37.1 |
32.4 |
239.4 |
238.4 |
73.5 |
2012 թ. |
39.3 |
34.1 |
331.7 |
330.9 |
97.0 |
2013 թ. |
40.2 |
35.5 |
338.1 |
337.5 |
95.0 |
2014 թ. |
40.1 |
36.0 |
291.0 |
290.8 |
80.8 |
2015 թ. |
40.5 |
36.7 |
386.5 |
384.1 |
104.7 |
2016 թ. |
40.5 |
36.6 |
242.6 |
241.9 |
66.1 |
2017 թ. |
42.3 |
38.7 |
361.6 |
361.5 |
93.5 |
Աղյուսակ N 2
ՄԵԿ հեկտար ինտենսիվ պտղատու այգում բույսերի նվազագույն թիվն ըստ պտղատեսակների
Պտղատեսակը |
Ծառերի նվազագույն թիվը |
Ծիրանենի |
600 |
Դեղձենի |
1000 |
Սալորենի և շլորենի |
1000 |
Կեռասենի |
800 |
Բալենի |
1200 |
Նշենի |
300 |
Նեկտարին |
1000 |
Խնձորենի |
1200 |
Տանձենի |
1200 |
Սերկևիլենի |
1200 |
Ընկուզենի |
300 |
Տխլենի |
1200 |
Պիստակենի |
500 |
Արևելյան խուրմա |
800 |
Թզենի |
1500 |
Նռնենի |
1500 |
(աղյուսակը փոփ. 07.11.19 N 1550-Լ)
Աղյուսակ N 3
Տարեկան 100 հա այգեհիմնման 2019-2023 թթ. Ծրագրի պետական աջակցության համար պահանջվող ֆինանսական միջոցները՝ ըստ տարիների
Տարեթիվը |
Անհրաժեշտ ներդրումը |
Տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը |
Ծախսերի փոխհատու-ցումը |
Ընդամենը՝ պետական օժանդակություն 2019-2023 թթ. ծրագրի |
2018 թ.-ին տրամադրված վարկերի տոկոսադր․ սուբսիդավո-րումը |
Ընդամենը՝ պետական օժանդակու-թյունը |
2019 թ. |
1,850,794,200 |
174,022,200 |
67,117,680 |
241,139,880 |
37,800,000 |
278,939,880 |
2020 թ. |
1,850,794,200 |
348,044,400 |
67,117,680 |
415,162,080 |
36,225,000 |
451,387,080 |
2021 թ. |
1,850,794,200 |
522,066,600 |
67,117,680 |
589,184,280 |
29,925,000 |
619,109,280 |
2022 թ. |
1,850,794,200 |
696,088,800 |
67,117,680 |
763,206,480 |
23,625,000 |
786,831,480 |
2023 թ. |
1,850,794,200 |
870,111,000 |
67,117,680 |
937,228,680 |
17,325,000 |
954,553,680 |
2024 թ. |
- |
843,524,275 |
- |
843,524,275 |
11,025,000 |
854,549,275 |
2025 թ. |
- |
758,930,150 |
- |
758,930,150 |
4,725,000 |
763,655,150 |
2026 թ. |
- |
591,107,000 |
- |
591,107,000 |
- |
591,107,000 |
2027 թ. |
- |
442,306,425 |
- |
442,306,425 |
- |
442,306,425 |
2028 թ. |
- |
268,284,225 |
- |
268,284,225 |
- |
268,284,225 |
2029 թ. |
- |
120,848,750 |
- |
120,848,750 |
- |
120,848,750 |
2030 թ. |
- |
31,420,675 |
- |
31,420,675 |
- |
31,420,675 |
Ընդամենը |
9,253,971,000 |
5,666,754,500 |
335,588,400 |
6,002,342,900 |
160,650,000 |
6,162,992,900 |
Աղյուսակ N 4
Հ ա շ վ ա ր կ
ՄԵԿ հեկտար խնձորենու ինտենսիվ այգու հիմնման (առանց կարկտապաշտպան ցանցի) ԵՎ 1-ին տարվա խնամքի աշխատանքների համար պահանջվող ծախսերի (Տնկման սխեման 3.5 x 0.8 մ)
Աշխատանքի անվանումը |
Չափի միավորը |
Ֆիզիկական ծավալները |
Միավորի արժեքը |
Ընդամենը՝ ծախսեր (դրամ) |
Խոր վար |
հա |
1 |
40000 |
40,000 |
Չիզել |
հա |
1 |
25000 |
25,000 |
Քարհավաք |
հա |
1 |
120000 |
120,000 |
Հողամասի տեղաձևում |
հա |
1 |
100000 |
100,000 |
Տնկման փոսերի հորատում |
հատ |
3570 |
220 |
785,400 |
Տնկանյութի արժեք |
հատ |
3570 |
2500 |
8,925,000 |
Տնկանյութի նախապատրաստում և տեղափոխում |
հատ |
3570 |
30 |
107,100 |
Հողախառնուրդի պատրաստում և տեղափոխում |
մ3 |
40 |
2000 |
80,000 |
Շպալերայի հիմնում |
հա |
1 |
2,430,000 | |
Ջրում |
հազ. մ3 |
2.5 |
11000 |
27,500 |
Կաթիլային ոռոգման համակարգն սպասարկող բանվոր՝ 8 ամիս, կամ ջրվորի աշխատավարձ |
ամիս |
8 |
120000 |
960,000 |
Միջբնային տարածություններ, քաղհան-փխրեցում ձեռքով (4 անգամ) |
հա |
4 |
150000 |
600,000 |
Միջշարային տարածությունների կուլտիվացիա (4 անգամ) |
հա |
4 |
30000 |
120,000 |
Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ (10 անգամ) |
հա |
10 |
15000 |
150,000 |
Թունանյութեր |
375,000 | |||
Բիոհումուս |
տ |
20 |
80000 |
600,000 |
Ամոնիակային սելիտրա |
կգ |
50 |
120 |
6,000 |
Սուպերֆոսֆատ |
կգ |
120 |
140 |
16,800 |
Կալիումական աղ |
կգ |
50 |
140 |
7,000 |
Լուծելի համալիր պարարտանյութ՝ սնուցման համար |
կգ |
45 |
5000 |
225,000 |
Չնախատեսված այլ աշխատանքներ և ծախսեր՝ |
800,000 | |||
Կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում (ներառյալ պոմպակայանը) |
2,200,000 | |||
Ընդամենը՝ ծախսեր այգու հիմնման և 1-ին տարվա խնամքի համար |
18,699,802 |
Աղյուսակ N 5
Հ ա շ վ ա ր կ
ՄԵԿ հեկտար խաղողի այգու հիմնման ԵՎ 1-ին տարվա խնամքի ծախսերի (Տնկման սխեման 2.7 x 1.35 մ)
Աշխատանքի անվանումը |
Չափի միավորը |
Ֆիզիկական ծավալները |
Միավորի արժեքը |
Ընդամենը՝ ծախսեր |
Խոր վար |
հա |
1 |
40000 |
40,000 |
Չիզել |
հա |
1 |
25000 |
25,000 |
Քարհավաք |
հա |
1 |
120000 |
120,000 |
Հողամասի տեղաձևում |
հա |
1 |
100000 |
100,000 |
Տնկման փոսերի հորատում |
հատ |
2750 |
220 |
605,000 |
Տնկանյութի արժեք |
հատ |
2750 |
800 |
2,200,000 |
Տնկանյութի նախապատրաստում և տեղափոխում |
հատ |
2750 |
20 |
55,000 |
Հողախառնուրդի պատրաստում և տեղափոխում |
մ3 |
30 |
2000 |
60,000 |
Շպալերայի հիմնում |
հա |
1 |
2,600,000 | |
Ջրում |
հազ. մ3 |
9 |
11000 |
99,000 |
Կաթիլային ոռոգման համակարգն սպասարկող բանվոր` 8 ամիս, կամ ջրվորի աշխատավարձ |
ամիս |
8 |
120000 |
960,000 |
Միջբնային տարածություններ, քաղհան-փխրեցում ձեռքով (4 անգամ) |
հա |
4 |
150000 |
600,000 |
Միջշարային տարածությունների կուլտիվացիա (2 անգամ) |
հա |
2 |
30000 |
60,000 |
Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ (3 անգամ) |
հա |
3 |
15000 |
45,000 |
Թունանյութեր |
100,000 | |||
Բիոհումուս |
տ |
4 |
80000 |
320,000 |
Ամոնիակային սելիտրա |
կգ |
50 |
120 |
6,000 |
Սուպերֆոսֆատ |
կգ |
120 |
140 |
16,800 |
Կալիումական աղ |
կգ |
50 |
140 |
7,000 |
Լուծելի համալիր պարարտանյութ` սնուցման համար |
կգ |
10 |
5000 |
50,000 |
Այգեթաղ |
մարդ/օր |
10 |
5000 |
50,000 |
Կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում (ներառյալ պոմպակայանը) |
հա |
2,200,000 | ||
Չնախատեսված այլ աշխատանքներ և ծախսեր |
515,940 | |||
Ընդամենը՝ ծախսեր այգու հիմնման և 1-ին տարվա խնամքի համար |
10,834,740 |
Աղյուսակ N 6
Հ ա շ վ ա ր կ
1 հա ազնվամորու ԵՎ մոշի այգիների հիմնման ԵՎ առաջին տարվա խնամքի ծախսերի
Աշխատանքի անվանումը |
Չափի միավորը |
Ֆիզիկական ծավալները |
Միավորի արժեքը |
Ընդամենը՝ ծախսեր |
Խոր վար |
հա |
1 |
40000 |
40.0 |
Չիզել |
հա |
1 |
25000 |
25.0 |
Քարհավաք |
հա |
1 |
120000 |
120.0 |
Հողամասի տեղաձևում |
հա |
1 |
100000 |
100.0 |
Տնկանյութի արժեք |
հատ |
9000 |
750 |
6750.0 |
Մարգերի պատրաստում և տնկում |
շարք |
44 |
24000 |
1056.0 |
Թարմային համակարգ |
հա |
1 |
3840000 |
3840.0 |
Ջրում |
հազ. մ3 |
2.25 |
11000 |
24.8 |
Մարգերի մուլչապատում |
գծմ |
4400 |
480 |
2112.0 |
Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ |
հա |
1 |
200000 |
200.0 |
Լուծելի համալիր պարարտանյութ` սնուցման համար |
կգ |
72 |
5000 |
360.0 |
Այլ պարարտանյութեր |
կգ |
200 |
320 |
64.0 |
Բերքահավաք |
կգ |
15000 |
100 |
1500.0 |
Խնամքի ծախսեր |
մարդ/օր |
140 |
4000 |
560.0 |
Չնախատեսված այլ աշխատանքներ և ծախսեր |
հա |
1 |
1494.65 | |
Կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում (ներառյալ պոմպակայանը) |
հա |
1 |
5000000 |
5000.0 |
Ընդամենը՝ այգու հիմնման և 1-ին տարվա խնամքի համար |
23,246.45 |
(հավելվածը խմբ. 26.09.19 N 1326-Լ, փոփ., խմբ 07.11.19 N 1550-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.06.2021, N 927-Լ | 01.01.2022, N 361-Լ | |
27.08.2021, N 1396-Լ | 28.08.2021, N 361-Լ | |
29.04.2021, N 688-Լ | 01.05.2021, N 361-Լ | |
07.11.2019, N 1550-Լ | 16.11.2019, N 361-Լ | |
26.09.2019, N 1326-Լ | 12.10.2019, N 361-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|