ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2019 թվականի N 1388-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի՝
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, 1980 թվականի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման համար, որպես աջակցություն Յուրի Վարդանյանի այրուն` Էլեոնորա Վարդանյանին տրամադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ «1195» ծրագրի (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում) «11001» միջոցառման (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն) միջոցներից 2019 թվականի ինն ամսում հատկացնել 2277.41 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|