Գլխավոր տեղեկություն
Համար
N 908-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.08.23/53(643) Հոդ.874
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2008 թվականի N 908-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ շրջակա միջավայրի ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասը և 1973 թվականի մարտի 3-ին Վաշինգտոնում ստորագրված ու 1979 թվականի հունիսի 22-ին Բոննում լրամշակված «Անհետացման եզրին գտնվող վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) 9-րդ հոդվածի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` նրան վերապահելով նաև նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ կողմերի և քարտուղարության հետ հաղորդակցման իրավասությունը:

(1-ին կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված գիտական մարմնի իրավասություն ունեցող միջգերատեսչական խորհրդի ստեղծումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. օգոստոսի 19

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 908-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան