ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2019 թվականի N 431-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 6.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N 431- Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման հետ կապված հարաբերությունները:
2. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումն իրականացվում է հողերի ընթացիկ հաշվառման արդյունքում կազմված հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվության (հողային հաշվեկշռի) յուրաքանչյուր տարվա տվյալների հիման վրա:
3. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը կազմվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն:
4. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը բաղկացած է տեքստային մասից և սույն հավելվածի ձևի համաձայն լրացված աղյուսակից։
5. Ցամաքային տարածքի ծածկույթը դասակարգվում է՝
1) մշակովի հողեր.
2) մարգագետիններ.
3) ծառածածկ տարածքներ.
4) թփուտապատ տարածքներ.
5) ջրածածկ տարածքներ.
6) բուսականությունից զուրկ տարածքներ:
6. Մշակովի հողերի դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի՝
1) գյուղատնտեսական նշանակության հողերից՝ վարելահողերի 100 տոկոսը և բազմամյա տնկարկների 100 տոկոսը.
2) բնակավայրի հողերի բնակելի կառուցապատման՝ տնամերձ և այգեգործական հողերի 60 տոկոսը.
3) անտառային հողերից՝ վարելահողերի 100 տոկոսը:
7. Մարգագետինների դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի՝
1) գյուղատնտեսական նշանակության հողերից՝ խոտհարքների 100 տոկոսը, արոտավայրերի 100 տոկոսը և այլ հողատեսքերի 20 տոկոսը.
2) բնակավայրերի հողերից՝ խառը կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից).
3) հասարակական և այլ հողեր (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից).
4) հատուկ պահպանվող տարածքների հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից).
5) հատուկ նշանակության հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից).
6) անտառային հողերից՝ խոտհարքների 100 տոկոսը, արոտների 100 տոկոսը և այլ հողերի 20 տոկոսը:
8. Ծառածածկ տարածքների դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի՝
1) անտառային հողերից՝ անտառների 100 տոկոսը.
2) հատուկ պահպանվող տարածքների հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից)։
9. Թփուտապատ տարածքների դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի՝
1) անտառային հողերի թփուտների 100 տոկոսը.
2) հատուկ պահպանվող տարածքների հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից):
10. Ջրածածկ տարածքների դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի՝
1) ջրային հողերի 90 տոկոսը.
2) հատուկ պահպանվող տարածքները (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից):
11. Բուսականությունից զուրկ տարածքների դասը բաժանվում է երկու խմբի՝ մարդածին (ձևավորված մարդու գործունեության արդյունքում) և բնածին (բնության կողմից ստեղծված)՝
1) մարդածին, բուսականությունից զուրկ տարածքների ծածկույթը ներառում է հողային ֆոնդի՝
ա. բնակավայրի հողերի (բացառությամբ տնամերձ և այգեգործական հողերի) բնակելի կառուցապատման հողերի 100 տոկոսը, տնամերձ և այգեգործական հողերի 40 տոկոսը, հասարակական կառուցապատման և այլ հողեր (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից), խառը կառուցապատման ու ընդհանուր օգտագործման հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից),
բ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի 100 տոկոսը,
գ. էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի 100 տոկոսը,
դ. հատուկ նշանակության հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից),
ե. պահուստային հողերի 100 տոկոսը.
2) բնածին, բուսականությունից զուրկ տարածքների (լճերի ու գետերի ափեր, ավազուտներ, մերկ ժայռեր և մայր ապառներ) ծածկույթը ներառում է հողային ֆոնդի՝
ա. գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի 80 տոկոսը,
բ. անտառային նշանակության այլ հողերի 80 տոկոսը,
գ. հատուկ պահպանվող տարածքների հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից),
դ. ջրային հողերի 10 տոկոսը:
12. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը կազմվում է յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռի կազմման ժամանակ՝ հողերի պետական հաշվառման տվյալ տարվա ընթացիկ տվյալների հիման վրա` հուլիսի 1-ի դրությամբ:
13. Համայնքի ղեկավարը կազմում է համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը, այն համաձայնեցնում է համայնքի ավագանու հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը ներկայացնում համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևան քաղաքի): Համայնքի ղեկավարը ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման հաշվառումն իրականացնելիս՝ առաջնորդվում է համայնքի փաստացի հողօգտագործման վիճակով: Համայնքի ղեկավարը համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի ցանկացած դասում կատարում է ճշտում՝ ելնելով առկա իրավիճակից, համապատասխան նշագրում կատարելով տեքստային մասում և սույն հավելվածի ձևի համաձայն լրացված աղյուսակում:
14. Մարզպետն ամփոփում է համայնքների ղեկավարների ներկայացրած ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը, կազմում մարզի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը, իսկ Երևանի քաղաքապետը կազմում է Երևան քաղաքի հողային ծածկույթի դասակարգումը և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 30-ը էլեկտրոնային կապի միջոցներով (էլեկտրոնային փոստ, էլեկտրոնային կրիչ, սկավառակ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն:
(14-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
15. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը (օգտագործելով նաև տարածական պատկերների տվյալները), կազմում է «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և, հողերի կառավարման լիազորված պետական մարմինների հետ համաձայնեցնելուց հետո, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 30-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
(15-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
16. «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համայնքների ղեկավարները, մարզպետները (Երևանի քաղաքապետը) ցամաքային տարածքի ծածկույթի հաստատված տվյալները թղթային և էլեկտրոնային տարբերակով (էլեկտրոնային կրիչ, սկավառակ) պահում են դրանց համար նախատեսվող հաշվառման թղթապանակում:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Ձև
Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ
ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
(հեկտար) |
1. Մշակովի հողերի դաս | |||||||||||||
Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը | |||||||||||||
գյուղատնտեսական |
բնակավայրի |
անտառային | |||||||||||
վարելահողեր (100%) |
բազմամյա տնկարկներ (100%) |
բնակավայրի կառուցապատման |
վարելահողեր (100%) | ||||||||||
(տնամերձ՝ 60%) |
(այգեգործական՝ 60%) | ||||||||||||
|
|
|
|
| |||||||||
Ընդամենը | |||||||||||||
2. Մարգագետինների դաս | |||||||||||||
Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը | |||||||||||||
գյուղատնտեսական |
բնակավայրի |
հատուկ պահպանվող տարածքների |
հատուկ նշանա-կության |
անտառային | |||||||||
խոտհարքներ (100%) |
արոտա-վայրեր (100%) |
այլ հողա-տեսքեր |
խառը կառու- ցապատ-մա |
ընդհա-նուր օգտա-գործման |
հասարա-կական կառուցա-պատման |
այլ հողեր |
------------ |
---------- |
խոտհարքներ (100%) |
արոտներ (100%) |
այլ հողա-տեսքեր (20%) | ||
Ընդամենը | |||||||||||||
3. Ծառածածկ տարածքների դաս | |||||||||||||
Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը | |||||||||||||
անտառային |
հատուկ պահպանվող տարածքների հողեր | ||||||||||||
անտառներ (100%) |
- | ||||||||||||
|
| ||||||||||||
Ընդամենը | |||||||||||||
4. Թփուտապատ տարածքների դաս | |||||||||||||
Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը | |||||||||||||
անտառային |
հատուկ պահպանվող տարածքների հողեր | ||||||||||||
թփուտներ (100%) |
-------------- | ||||||||||||
|
| ||||||||||||
Ընդամենը | |||||||||||||
5. Ջրածածկ տարածքների դաս | |||||||||||||
Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը | |||||||||||||
ջրային հողեր (90%) |
հատուկ պահպանվող տարածքների հողեր | ||||||||||||
|
| ||||||||||||
Ընդամենը | |||||||||||||
6. Բուսականությունից զուրկ տարածքների դաս | |||||||||||||
մարդածին |
բնածին | ||||||||||||
հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը |
հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը | ||||||||||||
բնակավայրի հողեր |
արդյունաբե-րության, ընդերքօգ-տագործման և այլ արտա-դրական նշանա-կության |
էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթա-կառուցվածք- ների |
հատուկ նշանա-կության |
պահուս-տային |
գյուղա- տնտե- սական |
անտա-ռային |
հատուկ պահ-պանվող տարածք-ների |
ջրային | |||||
բնակելի կառուցա- պատման (առանց տնամերձ և այգեգործական հողերի՝ 60 %) (100%) |
հասարա-կական կառուցա-պատման |
այլ հողերի |
խառը կառուցա-պատման |
ընդհանուր օգտագործ-ման |
(100%) |
(100%) |
------ |
(100%) |
այլ հողա-տեսքեր (80 %) |
այլ հողեր (80%) |
------ |
(10 %) | |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը | |||||||||||||
Ընդամենը (1+2+3+4+5+6) |
(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, N 431-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|