ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2019 թվականի N 1293-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրություն օգտագործողների հանրային խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2019 թ. սեպտեմբերի 13 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. սեպտեմբերի 13-ի N 1293-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
|
Ս. Մնացականյան |
- ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ (ի պաշտոնե) |
|
Ժ. Անդրեասյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
|
Մ. Փաշայան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Մ. Գալստյան |
- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
|
Է. Հակոբյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ |
|
Ա. Քթոյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ) |
|
Հ. Ծպնեցյան |
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր (համաձայնությամբ) |
|
Մ. Սարգսյան |
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ) |
|
Կ. Դանիելյան |
- «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ) |
|
Հ. Պետրոսյան |
- Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ) |
|
Ա. Անանյան |
- «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 03.10.19 N 1387-Ա)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |