ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2019 թվականի N 1389-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 450-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության սպորտի բնագավառի պետական լիազոր մարմին» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության սպորտի բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավար» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով.
2) 3-րդ կետում «մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը (իսկ 2018 թվականի համար՝ մինչև հունիսի 15-ը) կամ նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը» բառերով.
3) 6-րդ կետում՝
ա. «չորս» բառից առաջ լրացնել «առավելագույնը» բառը,
բ. «մարմին» բառից հետո լրացնել «և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 15 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|