Գլխավոր տեղեկություն
Համար
N 1304-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.09/69(1522) Հոդ.903
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1304-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ ու 9-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

2) որոշման ամբողջ տեքստից և N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «լ» պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.

3) որոշման 4.1-ին կետում «նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «նախարարության» բառով.

4) որոշման 4.6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության» բառերով.

5) որոշման 4.8-րդ կետում «2019» թիվը փոխարինել «2021» թվով.

6) որոշման 5.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.4. Սոցիալական փաթեթի շահառուն պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ սահմանված կարգով:».

7) որոշման 9-րդ կետում՝

ա. «բարձրաստիճան պաշտոնատար անձանց» բառերը փոխարինել «պետական քաղաքական, պետական վարչական, ինքնավար (բացառությամբ դատավորների, դատախազների և քննիչների) պաշտոններ զբաղեցնող, գլխավոր դատախազի և նրա տեղակալների, քննչական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների, օգնականների, Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդականի, Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի, հատուկ հանձնարարություններով դեսպանի, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարների պաշտոններ զբաղեցնող անձանց» բառերով,

բ. 1-ին ենթակետը և որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը «ծառայությունից վերադարձած անձանց» բառերից հետո լրացնել «, դատարանի կողմից իր նախկին աշխատանքում վերականգնված անձի (մինչև աշխատանքից ազատվելը սոցիալական փաթեթի շահառու հանդիսացած)» բառերով,

գ. 3-րդ ենթակետը «չի տարածվում» բառից հետո լրացնել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով քաղաքացիական ծառայողի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով դիվանագիտական ծառայողի գործուղման դեպքերի վրա,» բառերով, իսկ «հանրապետական գործադիր մարմնի» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմնի» բառերով.

8) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.3-րդ կետով.

«9.3. Սույն որոշման 9-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանը չի տարածվում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության նախարարությունների վերակազմակերպման հետևանքով սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող աշխատողների տեղափոխման կամ վերանշանակման դեպքերի վրա:».

9) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) պետական մարմիններ՝

ա. օրենքով սահմանված պետական կառավարման համակարգի մարմիններ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների),

բ. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ,

գ. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ,

դ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ,

ե. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ,

զ. Հայաստանի Հանրապետության դատախազություն,

է. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան,

ը. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով,

թ. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով,

ժ. Հաշվեքննիչ պալատ,

ժա. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ,

ժբ. Դատական դեպարտամենտ,

ժգ. Քննչական կոմիտե,

ժդ. Հատուկ քննչական ծառայություն,

ժե. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,

ժզ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով,

ժէ. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով.».

10) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետը «Արմենպրես» լրատվական գործակալության» բառերից հետո լրացնել «, Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով, իսկ «(տնօրենի, տնօրենի տեղակալների)» բառերից հետո լրացնել «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող աշխատողները,» բառերով.

11) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 10-րդ ենթակետում «առողջապահության նախարարությանը.» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը: Առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև առողջապահական փաթեթի շրջանակներում տրամադրվող ծառայությունների ցանկը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ.» բառերով.

12) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի առաջին նախադասությունը «համարվում աշխատանքից ազատվելու» և վերջին երկու նախադասությունները «աշխատանքից ազատվելու» բառերից հետո լրացնել «(կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման)» բառերով, իսկ «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

13) որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Աշխատողի դրույքի (աշխատաժամանակի) փոփոխման դեպքում սոցփաթեթի գումարը փոխվում է հաջորդող երկրորդ ամսվանից: Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցփաթեթի ծառայությունից (ծառայություններից) և դրույքի (աշխատաժամանակի) նվազեցման օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ կամ որոշման N 3 հավելվածի 2.3-րդ կետի համաձայն տրված վարկային գծի մարման պարտավորություն և նախապես իր սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկից իր աշխատանքի վայրի սոցփաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում է ներկայացրել այդ պարտավորությունների մասով համապատասխան տեղեկանք, սոցփաթեթի գումարը փոխվում է պարտավորությունների մարմանը (ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված 1 օրացուցային տարին (12 ամիսը) լրանալը) հաջորդող ամսվանից։».

14) որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետը «նույնականացման քարտի» բառերից հետո լրացնել «(փախստականի կարգավիճակ ունեցող սոցիալական փաթեթի շահառուների համար 2021 թվականի փետրվարի 1-ից) կամ օտարերկրյա քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթղթի» բառերով,

բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հաշվարկային փաստաթուղթ (հարկային հաշիվ կամ ճշգրտող հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր կամ ճշգրտող հաշիվ վավերագիր), որի վավերապայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով.».

15) որոշման N 2 հավելվածի N 2 ձևի՝

ա. 1-ին կետը «, եթե աշխատողի» բառերից հետո լրացնել «(վարկառուի կամ հիփոթեքային վարկի համավարկառուի` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում)» բառերով.

բ. 3-րդ կետում «վարկառուն կամ» բառերը փոխարինել «աշխատողը և» բառերով.

գ. 4-րդ կետը «վարկառուի» բառից հետո լրացնել «կամ համավարկառուի» բառերով.

16) որոշման N 2 հավելվածի՝

ա. N 3 ձևի 4-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,

բ. N 4 ձևում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.

17) որոշման N 6 հավելվածի 7-րդ կետում «աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 3

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան