Գլխավոր տեղեկություն
Համար
N 1390-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.11.13/78(1531) Հոդ.942
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2019 թվականի N 1390-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

 «Հայտարարագրի ձևաթղթի վրա՝ դարձերեսի վերջին պարբերությունում, որպես Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հեռախոսահամար, նշվում է բյուրոյի պաշտոնական կայքում համապատասխան հարցերի համար որպես հաղորդակցման միջոց հրապարակված հեռախոսահամարը։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.

«9. Բյուրոյի կանոններով նախատեսված դեպքերում հայտարարագիրը կարող է կազմվել նաև էլեկտրոնային եղանակով՝ բյուրոյի կողմից սահմանված պահանջներին համապատասխանող բջջային հավելվածի և (կամ) այլ տեխնիկական լուծումների կիրառմամբ՝ ապահովելով հայտարարագրի դիմերեսին ներառվող տեղեկատվության հավաքագրումը: Էլեկտրոնային եղանակով կազմվող հայտարարագրի և դրա լրացման առանձնահատկությունները սահմանվում են բյուրոյի կանոններով:».

3) N 1 ձևի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

2) Ինքնուրույն կարգավորման միջոցով (լրացված համաձայնեցված հայտարարագրով) հատուցվող վնասի առավելագույն չափը, անկախ փաստացի վնասի չափից, չի կարող գերազանցել ________ (____________________) դրամը:

4) N 2 ձևի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայտարարագիրը լրացվում է գրչով՝ ընթեռնելի ձեռագրով կամ էլեկտրոնային եղանակով՝ բյուրոյի կողմից սահմանված կարգով:».

5) N 2 ձևի վերջին պարբերությունում «+374-10-58-00-32 հեռախոսահամարով» բառերը փոխարինել «_______________հեռախոսահամարով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 15

Երևան