Գլխավոր տեղեկություն
Համար
N 372-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.10.23/25(661).1 Հոդ.244.2
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.10.2019
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
09.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 հոկտեմբերի 2019 թվականի
ք. Երևան

N 372-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 88-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի՝

1) 1-ին կետի 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերում «2019» թիվը փոխարինել «2020» թվով.

2) 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա», «բ» և 3-րդ ենթակետի «գ» պարբերություններում «2020» թիվը փոխարինել «2021» թվով.

3) 3-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» և 3-րդ ենթակետի «գ» պարբերություններում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.

4) 3-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում «2020 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

 ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի

պարտականությունները կատարող՝

 Ս. Աղինյան