ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2018 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մոսկվա |
ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔՆ ԱՃԵՑՆԵԼՈՒ, ՀԱՎԱՔԵԼՈՒ, ՄՇԱԿԵԼՈՒ Եվ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՏՇԱՃ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 4-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մայիսի 17-ի թիվ 15 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում 2017-2019 թվականների դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների կարգավորման հարցերին առնչվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերի ցանկի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող «Բուսական ծագման սկզբնական հումքն աճեցնելու, հավաքելու, մշակելու և պահպանելու պատշաճ գործունեության կանոնները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ս. Մուկանբետով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: