Basic information
Number
N 377-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.01.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2019.10.15/25(661) Հոդ.243
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
09.10.2019
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող
Signing date
09.10.2019
Effective date
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 հոկտեմբերի 2019 թվականի

ք. Երևան

N 377-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց ֆինանսական հաշվետվության ձևերը և դրանց ներկայացման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 103-Ն որոշման 2-րդ կետի՝

1) «ա» ենթակետում «էլեկտրական էներգիա (հզորություն) բաշխելու փուլում,» բառերից հետո լրացնել «էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի,» բառերը, իսկ «էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի» բառերը փոխարինել «էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի» բառերով.

2) «բ» ենթակետում «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի, էլեկտրական էներգիայի մատակարարման,» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող՝

Ս. Աղինյան