ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 1998 թվականի թիվ 464
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բնակչության էկոլոգիական կրթության աշխատանքների կազմակերպման բնագավառում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`
1. Ստեղծել էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 30.04.13 N 318-Ա)
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը:
3. Միջգերատեսչական հանձնաժողովին եռամսյա ժամկետում անցկացնել հանրապետության դպրոցների և բուհերի էկոլոգիական կրթության ծրագրերի, ուսումնամեթոդական պլանների փորձաքննություն:
Հավելված |
Կ Ա Զ Մ
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի համանախագահ)
ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի համանախագահ)
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ)
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար
(համաձայնությամբ)
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաքիմիայի ֆակուլտետի
դեկան (համաձայնությամբ)
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի և կայուն զարգացման
ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի
գիտաուսումնական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների և
բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ (համաձայնությամբ)
«Հայաստանի կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
(հանձնաժողովի քարտուղար)
(կազմը փոփ., լրաց. 14.09.99 թիվ 582, փոփ. 22.09.00 N 642, խմբ. 30.04.13 N 318-Ա)