ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 582
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 464 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի «էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 464 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշմամբ հաստատված էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի կազմից հանել Ս. Շահազիզյանին, և Մ. Մանրիկյանին` նրանց փոխարեն ընդգրկելով հետևյալ անձանց`
Գ. Վարդանյան | - ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի համանախագահ) | |
Է. Ղազարյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի համանախագահ) | |
Ա. Թոփուզյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) | |
Վ. Դավիդյանց | - Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկ |
բ) նշված հանձնաժողովի կազմում ընդգրկել միջազգային անկախ էկոլոգաքաղաքագիտական համալսարանի էկոլոգիայի, տնտեսագիտության և իրավունքի հայկական ինստիտուտի ռեկտոր Հ. Զաքարյանին և Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գ. Փիրումյանին: