ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2019 թվականի N 1223-Լ
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԿԱ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդրման տեսանկյունից Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում մարդկային ռեսուրսների գծով առկա կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 1223-Լ որոշման |
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԿԱ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ՆՊԱՏԱԿԸ՝ | Հանրային ծախսերի կառավարման ոլորտում իրականացվող ծրագրային բյուջետավորման (այսուհետ՝ ԾԲ) վերափոխումների գծով ՀՀ պետական մարմինների բյուջետային գործընթացում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացումն ու բյուջետային գործընթացի արդյունավետության բարձրացումը |
ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ |
Հանրային կառավարման ոլորտում ԾԲ բավարար գիտելիքներով և կարողություններով օժտված մասնագետներով ապահովվածություն |
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ՝ |
Հանրային կառավարման մարմինների (Պետական կառավարման համակարգի մարմիններ և հանրային հատվածի կազմակերպություններ) ծրագրային բյուջետավորման գործընթացում ներգրավված մասնագետները |
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ/ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՁԵՎԵՐԸ |
• Խմբային աշխատանքներ և քննարկումներ • Լսարանային ցուցադրություններ՝ խմբային կամ անհատական ձևաչափով • Առցանց աշխատանքներ և առաջադրանքների կատարում • Օրինակների վերլուծություն (case study), լավագույն փորձի (best practice) քննարկում • Մտագրոհ, խթանող տարբեր մոտեցումների կիրառություն (ice-braking, energizer) • Հակիրճ-թիրախային դասախոսություններ |
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ | 30 ժամ |
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ՝ |
Պետական բյուջե և օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
NN |
ԹԵՄԱՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԺԱՄԱՔԱՆԱԿԸ |
1․ |
ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
• Ոլորտային ռազմավարությունների կապը ԾԲ համակարգի հետ • Ռազմավարական նպատակների սահմանումը • Հիմնական կատարողական (արդյունքային) ցուցանիշների սահմանումը • Ոլորտային գերակայությունների սահմանումը • Ծախսային գնահատականների ներկայացումը |
3 ժամ |
2․ |
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ
• ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ • ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄԸ (ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ) • ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ • ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՐԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ • ԾՐԱԳՐԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
• ԾՐԱԳՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ • ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ • ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՐԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ • ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ • ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ • ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ • ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ (ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ) • ԾՐԱԳՐԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ |
6 ժամ |
3․ |
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ
• ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ • ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
• ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
|
5 ժամ |
4․ |
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԾԱԽՍԱԿԱԶՄՈՒՄ
• ԾԱԽՍԱԿԱԶՄՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ • ԾԱԽՍԱԿԱԶՄՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ • ԾԱԽՍԵՐԻ ՕԲՅԵԿՏԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ • ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ/ԾԱԽՍԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
• ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԳՐՈՒՄԸ
• ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԾԱԽՍԱԿԱԶՄՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ
|
4 ժամ |
5․ |
ՀՀ ԱԺ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍSԱՏՎՈՂ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
• Բյուջետավորման գործընթացի հիմնական դերակատարները • Պաշտոնապես հաստատվող և հրապարակվող բյուջետային փաստաթղթերը ԾԲ համատեքստում
o Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծ o ՀՀ կառավարության բյուջետային ուղերձը
o Բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ կառավարության որոշումը |
3 ժամ |
6. |
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
• ՄԺԾԾ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱԶՄՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
• ՄԺԾԾ ՀԱՅՏԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ • ԲՅՈՒՋԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԻ ԿԱԶՄՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ • ՄԺԾԾ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՅՏԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ |
9 ժամ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |