Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 116
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.09.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2017 թվականի

թիվ 116

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 14–րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 1 հավելված) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Մաքսային հայտարարագրերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20–ի թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Սույն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված փոփոխությունը կիրառվում է 2016 թվականի սեպտեմբերի 28-ից հետո ծագած իրավահարաբերություններում:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի

սեպտեմբերի 12-ի թիվ 116 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (2-րդ հավելված )՝

ա) 020 ծածկագրով դիրքում «090, 096 դիրքերում» բառերը փոխարինել «090 և 099 ծածկագրերով դիրքերում» բառերով.

բ) 096 ծածկագրով դիրքը հանել:

2. Մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչի (8-րդ հավելված) 9-րդ բաժինը՝ 09032 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

 

«09033

Ապրանքների հայտարարագրում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին որոշում (մաքսային մարմնի որոշումը՝ ապրանքների հայտարարագրում նշված տեղեկություններում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված ձևով փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին, մաքսային մարմնի որոշումը՝ մաքսային վճարների, տոկոսների, տույժերի բռնագանձման մասին, մաքսային ստուգման ակտ) (Բելառուսի Հանրապետության համար)»:

 

3. Բեռի, փաթեթվածքի և փաթեթավորման նյութերի տեսակների դասակարգչում ( 12-րդ հավելված)՝

ա) NA ծածկագրով դիրքում «NA» ծածկագիրը փոխարինել «NA*» ծածկագրով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝

«*Չի կիրառվում ապրանքների հայտարարագիրը և տարանցիկ փոխադրման հայտարարագիրը լրացնելիս:»:

4. Աշխարհի երկրների դասակարգչում ( 22-րդ հավելված) CZ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«CZ

ՉԵԽԻԱ»:

5. Արժույթների դասակարգչում ( 23-րդ հավելված)՝

ա) 174 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«174

KMF

Կոմորյան ֆրանկ».

բ) 418 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«418

LAK

Լաոսյան կիպ»: