Գլխավոր տեղեկություն
Համար
N 1376-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.11.06/77(1530) Հոդ.929
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2019 թվականի N 1376-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` եկամուտներն ու ծախսերն ավելացնելով 2,710,000 հազ. դրամով՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման 3-րդ կետի 13-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. «1006 Պետական պարտքի կառավարում» ծրագրի «11001 Պարտքի գրանցման և կառավարման DAMFS 6.0 համակարգի տեխնիկական սպասարկում» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և ՄԱԿ-ի առևտրային զարգացման կազմակերպության (ՍNCTAD) միջև ստորագրված DMFAS համակարգի սպասարկման պայմանագրով նախատեսված DMFAS 6.0 համակարգի տեխնիկական սպասարկման նպատակով և «11002 Արտարժութային պետական պարտատոմսերի ցուցակման տարեկան վճար» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով 2013 թվականի սեպտեմբերի 24-ին ու 2015 թվականի մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության և արտարժութային պետական պարտատոմսերի գլխավոր տեղաբաշխողների միջև ստորագրված բաժանորդագրության պայմանագրերի համաձայն Իռլանդական ֆոնդային բորսայում Հայաստանի Հանրապետության արտարժութային պետական պարտատոմսերի ցուցակման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը սույն որոշման համաձայն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում այդ ծրագրի համար բացված գանձապետական հաշվից միջոցների ելքագրման միջոցով` սույն պարբերությունում նշված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված գրավոր պահանջի (ինվոյսի) հիման վրա` առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու.»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի սեպտեմբերի 26-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 14

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1376-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1376-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1376-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1376-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1376-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1376-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1376-Ն որոշման