Գլխավոր տեղեկություն
Համար
N 1387-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1387-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1293-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրություն օգտագործողների հանրային խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1293-Ա որոշման հավելվածի 6-րդ տողում «Տ. Մնացականյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր» բառերը փոխարինել «Ա. Քթոյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 3

Երևան