Գլխավոր տեղեկություն
Համար
N 1341-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.11/71(1524) Հոդ.915.15
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1341-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին» բառերով.

3) որոշման 5-րդ կետում «Որոտանի ՀԷԿ-երի կասկադ» բառերը փոխարինել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ» բառերով.

4) որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում`

ա. «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների և նրանց նստավայրերի, տնտեսական դատարանի Երևանի, Գյումրու, Վայքի, Սևանի, Վեդու նստավայրերի, վերաքննիչ, վճռաբեկ դատարանների շենքեր» բառերը հանել,

բ. «Մարդու իրավունքների պաշտպանի նստավայր» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենք՝ հարակից շինություններով» բառերով,

գ. «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատիժների իրականացման վրա հսկողություն իրականացնող վարչության, Երևան քաղաքի դատախազության, Երևան քաղաքի համայնքների և մարզերի դատախազությունների կենտրոնների, Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական և կայազորների զինվորական դատախազությունների շենքեր» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության, Երևան քաղաքի դատախազության, Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների կենտրոնների, Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական և կայազորների զինվորական դատախազությունների շենքեր» բառերով,

դ. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքեր» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքեր» բառերով,

ե. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի տարածաշրջանային ծրագրերի իրականացման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի շենքեր» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի շենքեր» բառերով,

զ. «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» բառերից հետո լրացնել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի» բառերով,

է. «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՓԲԸ» բառերը փոխարինել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ» բառերով,

ը. «Հայաստանի ազգային ռադիո» ՓԲԸ» բառերը փոխարինել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ» բառերով,

թ. «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով սահմանված` հատուկ պահպանության ենթակա օբյեկտներ» բառերը փոխարինել «Կարեն Դեմիրճյանի այրու բնակարան» բառերով,

ժ. «Հայոց ցեղասպանության թանգարան, Մեծ եղեռնի հուշահամալիր» բառերը փոխարինել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» բառերով,

ժա. «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հրաձգության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ» բառերով,

ժբ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային մասնաճյուղ» բառերից հետո լրացնել «ՀՀ ԿԵՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ» և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ» բառերով,

ժգ. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Հայաստանի Հանրապետության մետաղափորձական վերահսկողության տեսչության շենք» բառերը հանել,

ժդ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով,

ժե. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի շենք» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի շենք» բառերով,

ժզ. լրացնել «Ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգավոր օբյեկտներ՝ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց» բառերով.

5) որոշման N 2 հավելվածով հաստատված ցանկում`

ա. «Երևանի ՋԷԿ» բառերը փոխարինել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ» բառերով,

բ. «Որոտանի ՀԷԿ-երի կասկադ» բառերը փոխարինել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ» բառերով,

գ. «ԱրմենԹել» ՀՁ» ՓԲԸ-ի հանրապետական և միջազգային համակցման կենտրոն» բառերը փոխարինել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հանրապետական և միջազգային համակցման կենտրոն» բառերով,

դ. «Ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգավոր օբյեկտներ՝ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Մինչև սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պահպանության է ենթարկվելու Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի շենքը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 7

Երևան