Գլխավոր տեղեկություն
Համար
N 1547-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2019 թվականի N 1547-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 576-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարություն 2012 թվականի մայիսի 3-ի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և գույքը հանձնելու մասին» N 576-Ա որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում ապահովել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրականացրած ծրագրի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հետագա իրագործման շրջանակներում ստանձնած դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների, կնքված պայմանագրերի և այլ փաստաթղթերի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում սահմանված փաստաթղթերն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել կնքված պայմանագրերում և այլ փաստաթղթերում՝ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը:

4. Ընդունել ի գիտություն, որ ՀՄՀ-Հայաստան ծրագրի փակման պլանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը (այդ թվում՝ «ԱՖԾԿԿ» պետական հիմնարկի) վերապահված իրավունքները և պարտականությունները սույն որոշման 1-ին կետի ուժով անցնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 11

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան