ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2017 թվականի |
թիվ 116 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 14–րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 1 հավելված) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Մաքսային հայտարարագրերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20–ի թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Սույն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված փոփոխությունը կիրառվում է 2016 թվականի սեպտեմբերի 28-ից հետո ծագած իրավահարաբերություններում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 116 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (2-րդ հավելված )՝
ա) 020 ծածկագրով դիրքում «090, 096 դիրքերում» բառերը փոխարինել «090 և 099 ծածկագրերով դիրքերում» բառերով.
բ) 096 ծածկագրով դիրքը հանել:
2. Մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչի (8-րդ հավելված) 9-րդ բաժինը՝ 09032 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.
«09033 |
Ապրանքների հայտարարագրում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին որոշում (մաքսային մարմնի որոշումը՝ ապրանքների հայտարարագրում նշված տեղեկություններում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված ձևով փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին, մաքսային մարմնի որոշումը՝ մաքսային վճարների, տոկոսների, տույժերի բռնագանձման մասին, մաքսային ստուգման ակտ) (Բելառուսի Հանրապետության համար)»: |
3. Բեռի, փաթեթվածքի և փաթեթավորման նյութերի տեսակների դասակարգչում ( 12-րդ հավելված)՝
ա) NA ծածկագրով դիրքում «NA» ծածկագիրը փոխարինել «NA*» ծածկագրով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝
«*Չի կիրառվում ապրանքների հայտարարագիրը և տարանցիկ փոխադրման հայտարարագիրը լրացնելիս:»:
4. Աշխարհի երկրների դասակարգչում ( 22-րդ հավելված) CZ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«CZ |
ՉԵԽԻԱ»: |
5. Արժույթների դասակարգչում ( 23-րդ հավելված)՝
ա) 174 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«174 |
KMF |
Կոմորյան ֆրանկ». |
բ) 418 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«418 |
LAK |
Լաոսյան կիպ»: |