Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 120
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.09.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2017 թվականի

թիվ 120

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 92 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության 30-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գրանցված բժշկական արտադրատեսակների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի օգոստոսի 30-ի թիվ 92 որոշման մեջ փոփոխություններ կատարել՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի

սեպտեմբերի 19-ի թիվ 120 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի օգոստոսի 30-ի թիվ 92 որոշման մեջ կատարվող

 

1. Նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գրանցված բժշկական արտադրատեսակների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոններում՝

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Բժշկական արտադրատեսակների անվանացանկի վարման կանոնների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի թիվ 177 որոշումն առ 29 դեկտեմբերի 2015թ.».

բ) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

Սույն կանոններում օգտագործվող՝ «Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկ», «Միության բժշկական արտադրատեսակների անվանացանկ» հասկացությունները կիրառվում են «Բժշկական արտադրատեսակների անվանացանկի վարման կանոնների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 177 որոշմամբ սահմանված իմաստներով:».

գ) 6–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Ընդհանուր գործընթացի ծածկագրային նշագիրը՝ Р.ММ.06, տարբերակ 1.0.1:»։

դ) 1-ին աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

Р.ММ.06.АСТ.005

Միության բժշկական արտադրատեսակների անվանացանկի օպերատոր

Միության` բժշկական արտադրատեսակների անվանացանկի վարումն իրականացնող՝ անդամ պետության լիազորված մարմին (փորձագիտական կազմակերպություն), որն ըստ հարցման տրամադրում է Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը

Р.ММ.06.АСТ.006

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի վերաբերյալ հարցում կատարող՝ անդամ պետության լիազորված մարմին

անդամ պետության լիազորված մարմին (փորձագիտական կազմակերպություն), որը Միության՝ բժշկական արտադրատեսակների անվանացանկի օպերատորից հարցում է կատարում Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի վերաբերյալ

ե) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով՝

զ) Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացման ընթացակարգերը:».

զ) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկի բժշկական արտադրատեսակների ծածկագրին համապատասխանող՝ Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը ստանալու անհրաժեշտության դեպքում Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի վերաբերյալ հարցում կատարող՝ անդամ պետության լիազորված մարմինն իրականացնում է «Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացում» ընթացակարգը, որն ընդգրկված է Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացման ընթացակարգերի խմբում:».

է) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Ընդհանուր գործընթացի կառուցվածքի բերված նկարագրությունը ներկայացված է 1-ին նկարում։

 

Ներմուծեք նկարագրությունը_22346

 

Նկ. 1. Ընդհանուր գործընթացի կառուցվածք».

 

է) 21-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«21. «Գրանցման հավաստագրի գործողության կարգավիճակի փոփոխության մասին ծանուցում» ընթացակարգը (P.MM.06.PRC.008) կատարվում է գրանցման հավաստագրի գործողության կարգավիճակի փոփոխության դեպքում, այդ թվում նաև դրա դադարեցման ժամանակ».

ը) IV-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթաբաժնով՝

«9. Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացման ընթացակարգերի խումբ

291 «Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացում» ընթացակարգը (P.MM.06.PRC.015) կատարվում է Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի վերաբերյալ հարցում կատարող՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից Միության բժշկական արտադրատեսակների այն ծածկագրի ստացման անհրաժեշտության դեպքում, որը համապատասխանում է Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկի բժշկական արտադրատեսակների ծածկագրին:

Տեղեկությունները ներկայացնելն իրականացվում է լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգին համապատասխան:

292 Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացման ընթացակարգերի խմբի բերված նկարագրությունը ներկայացված է 7-րդ նկարում:

 

Ներմուծեք նկարագրությունը_22347

 

Նկ. 7. Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացման ընթացակարգերի խմբի ընդհանուր սխեմա

 

293. Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացման ընթացակարգերի խմբի մեջ մտնող՝ ընդհանուր գործընթացի ընթացակարգերի ցանկը բերված է 61 աղյուսակում:

 

Աղյուսակ 61

 

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացման ընթացակարգերի խմբի մեջ մտնող՝ ընդհանուր գործընթացի ընթացակարգերի ցանկ

Ծածկագրային նշագիրը

Անվանումը

Նկարագրությունը

1

2

3

P.MM.06.PRC.015

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացում

նախատեսված է Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի վերաբերյալ հարցում կատարող՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից՝ Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացման համար

ժ) V բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«V. Ընդհանուր գործընթացի տեղեկատվական օբյեկտներ

 

30. Տեղեկատվական այն օբյեկտների ցանկը, որոնց մասին կամ որոնցից տեղեկությունները փոխանցվում են ընդհանուր գործընթացի մասնակիցների միջև տեղեկատվական փոխգործակցության ընթացքում, բերված է 7-րդ աղյուսակում։

 

Աղյուսակ 7

 

Տեղեկատվական օբյեկտների ցանկ

Ծածկագրային նշագիրը

Անվանումը

Նկարագրությունը

1

2

3

Р.ММ.06.BEN.001

բժշկական արտադրատեսակների գրանցման մասին տեղեկությունները

գրանցման համարի և հայտի մշակման կարգավիճակի, ինչպես նաև տրամադրված գրանցման հավաստագրի մասին տեղեկությունները

Р.ММ.06.BEN.002

բժշկական արտադրատեսակների մասին տեղեկությունները

Միության բժշկական արտադրատեսակների մասին տեղեկությունները, նշելով դրանց համապատասխանող՝ Միության բժշկական արտադրատեսակների անվանացանկի օպերատորի մոտ պահվող՝ Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկի բժշկական արտադրատեսակները

ժա) VIII բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթաբաժնով՝

 

«6. Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացման ընթացակարգեր

 

«Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացում» ընթացակարգ (P.MM.06.PRC.015)

 

1311. «Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացում» ընթացակարգի (P.MM.06.PRC.015) իրականացման սխեման ներկայացված է 201 նկարում։

 

Ներմուծեք նկարագրությունը_22348

Նկ. 201. «Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացում» ընթացակարգի կատարման սխեմա (P.MM.06.PRC.015)

 

1312. «Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացում» ընթացակարգը (P.MM.06.PRC.015) կատարվում է Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի վերաբերյալ հարցում կատարող՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից Միության բժշկական արտադրատեսակների այն ծածկագիրն ստանալու անհրաժեշտության դեպքում, որը համապատասխանում է Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկի բժշկական արտադրատեսակների ծածկագրին:

1313. Առաջինը կատարվում է «Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ներկայացման վերաբերյալ հարցման ուղարկում» գործառնությունը (P.MM.06.0PR.044), որի կատարման արդյունքներով Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի վերաբերյալ հարցում կատարող՝ անդամ պետության լիազորված մարմինը ձևավորում և Միության բժշկական արտադրատեսակների անվանացանկի օպերատորին է ուղարկում Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը ներկայացնելու վերաբերյալ հարցումը՝ նշելով Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկի բժշկական արտադրատեսակների ծածկագիրը:

1314. Միության՝ բժշկական արտադրատեսակների անվանացանկի օպերատորի կողմից Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը ներկայացնելու վերաբերյալ հարցումն ստանալիս կատարվում է «Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի նախապատրաստում և ներկայացում» գործառնությունը (P.MM.06.0PR.045), որի կատարման արդյունքներով Միության՝ բժշկական արտադրատեսակների անվանացանկի օպերատորը ձևավորում և Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի վերաբերյալ հարցում կատարող՝ անդամ պետության լիազորված մարմին է ուղարկում համապատասխան տեղեկությունները կամ հարցման պարամետրերին բավարարող տեղեկությունների բացակայության մասին ծանուցումը: Հարցման պարամետրերին բավարարող տեղեկությունների բացակայության մասին ծանուցումն ուղարկվում է այն դեպքում, երբ Միության՝ բժշկական արտադրատեսակների անվանացանկում բացակայում է հարցման մեջ նշված՝ Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկի բժշկական արտադրատեսակների ծածկագրին համապատասխանող Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը, կամ Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի վերաբերյալ հարցում կատարող՝ անդամ պետության լիազորված մարմնին տեղեկությունները տրամադրելու անհնարինության դեպքում:

1315. Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի վերաբերյալ հարցում կատարող՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից համապատասխան տեղեկությունները կամ հարցման պարամետրերին բավարարող տեղեկությունների բացակայության մասին ծանուցումն ստանալիս կատարվում է «Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ընդունում և մշակում» գործառնությունը (P.MM.06.0PR.046), որի կատարման արդյունքներով Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի վերաբերյալ հարցում կատարող՝ անդամ պետության լիազորված մարմինն իրականացնում է ստացված տեղեկությունների կամ հարցման չափանիշները բավարարող տեղեկությունների բացակայության մասին ծանուցման մշակումը։

1316. «Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացում» ընթացակարգի (P.MM.06.PRC.015) կատարման արդյունքն է Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի վերաբերյալ հարցում կատարող՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից տեղեկությունների կամ հարցման պարամետրերը բավարարող տեղեկությունների բացակայության մասին ծանուցման ստացումը։

1317. «Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացում» ընթացակարգի (P.MM.06.PRC.015) շրջանակներում կատարվող՝ ընդհանուր գործընթացի գործառնությունների ցանկը բերված է 651 աղյուսակում։

 

Աղյուսակ 651

 

«Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացում» ընթացակարգի (P.MM.06.PRC.015) շրջանակներում կատարվող՝ ընդհանուր գործընթացի գործառնությունների ցանկ

Ծածկագրային նշագիրը

Անվանումը

Նկարագրությունը

1

2

3

P.MM.06.0PR.044

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը ներկայացնելու վերաբերյալ հարցման ուղարկում

բերված է սույն կանոնների 12-րդ աղյուսակում

P.MM.06.0PR.045

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի նախապատրաստում և ներկայացում

բերված է սույն կանոնների 653 աղյուսակում

P.MM.06.OPR.046

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ընդունում և մշակում

բերված է սույն կանոնների 654 աղյուսակում

Աղյուսակ 652

 

«Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը ներկայացնելու վերաբերյալ հարցման ուղարկում» գործառնության նկարագրություն (P.MM.06.OPR.044)

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագրային նշագիրը

P.MM.06.0PR.044

2

Գործառնության անվանումը

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրր ներկայացնելու վերաբերյալ հարցման ուղարկում

3

Կատարողը

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի վերաբերյալ հարցում կատարող՝ անդամ պետության լիազորված մարմին

4

Կատարման պայմանները

կատարվում է Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիր ստանալու անհրաժեշտության դեպքում

5

Սահմանափակումները

ներկայացվող տեղեկությունների ձևաչափն ու կառուցվածքը պետք է համապատասխանեն Էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությանը

6

Գործառնության նկարագրությունը

կատարողը ձևավորում և Միության՝ բժշկական արտադրատեսակների անվանացանկի օպերատորին է ուղարկում Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը ներկայացնելու վերաբերյալ հարցումը՝ լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգին համապատասխան

7

Արդյունքները

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը ներկայացնելու վերաբերյալ հարցումն ուղարկված է Միության՝ բժշկական արտադրատեսակների անվանացանկի օպերատորին

Աղյուսակ 653

 

«Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի նախապատրաստում և ներկայացում» գործառնության նկարագրություն (P.MM.06.OPR.045)

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագրային նշագիրը

P.MM.06.OPR.045

2

Գործառնության անվանումը

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի նախապատրաստում և ներկայացում

3

Կատարողը

Միության՝ բժշկական արտադրատեսակների անվանացանկի օպերատոր

4

Կատարման պայմանները

կատարվում է Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը ներկայացնելու վերաբերյալ հարցումն ստանալիս («Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը ներկայացնելու վերաբերյալ հարցման ուղարկում» գործառնությունը (P.MM.06.OPR.044))

5

Սահմանափակումները

տեղեկությունների ձևաչափն ու կառուցվածքը պետք է համապատասխանեն Էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությանը

6

Գործառնության նկարագրությունը

կատարողը կատարում է ստացված հարցման ստուգում՝ անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգին համապատասխան:

Ստուգումը հաջողությամբ կատարելու դեպքում կատարողն ուղարկում է հարցման պատասխանը՝ Անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգին համապատասխան։ Հարցմանն ի պատասխան կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրով, տեղեկությունների բացակայության մասին ծանուցմամբ՝ նշելով տեղեկությունների բացակայությանը համապատասխանող՝ մշակման արդյունքի ծածկագիրը, կամ տեղեկությունները տրամադրելու անհնարինության մասին ծանուցմամբ

7

Արդյունքները

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի վերաբերյալ հարցում կատարող՝ անդամ պետության լիազորված մարմին են ներկայացված համապատասխան տեղեկությունները կամ հարցման պարամետրերը բավարարող տեղեկությունների բացակայության մասին ծանուցումը

Աղյուսակ 654

 

«Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ընդունում և մշակում» գործառնության նկարագրություն (P.MM.06.OPR.046)

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագրային նշագիրը

P.MM.06.OPR.046

2

Գործառնության անվանումը

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ընդունում և մշակում

3

Կատարողը

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի վերաբերյալ հարցում կատարող՝ անդամ պետության լիազորված մարմին

4

Կատարման պայմանները

կատարվում է Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը կամ հարցման պարամետրերը բավարարող տեղեկությունների մասին ծանուցումն ստանալիս («Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի նախապատրաստում և ներկայացում» գործառնություն (P.MM.06.OPR.045))

5

Սահմանափակումները

տեղեկությունների ձևաչափն ու կառուցվածքը պետք է համապատասխանեն Էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությանը

6

Գործառնության նկարագրությունը

կատարողը կատարում է ստացված ծածկագրի կամ ծանուցման ստուգումը՝ անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգին համապատասխան: Ստուգման հաջող կատարման դեպքում կատարողը ստանում է Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը կամ հարցման պարամետրերը բավարարող տեղեկությունների մասին ծանուցումը

7

Արդյունքները

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը կամ հարցման պարամետրերը բավարարող տեղեկությունների մասին ծանուցումն ստացված են

2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գրանցված բժշկական արտադրատեսակների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգում՝

ա) 13–րդ աղյուսակում՝

6-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. եթե «Բժշկական արտադրատեսակի գրանցման և (կամ) դրա հետ կապված ընթացակարգերի անցկացման հայտի տեսակի ծածկագիր» (hcsdo:MedicalProductApplicationKindV2Code) վավերապայմանի արժեքը չի համապատասխանում «բժշկական արտադրատեսակի գրանցում անցկացնելու հայտ» կամ «բժշկական արտադրատեսակի փորձաքննություն անցկացնելու հայտ» արժեքին, ապա «Բժշկական արտադրատեսակի գրանցման հավաստագրի մասին տեղեկություններ»(hccdo:MedicalProductRegistrationCertificateDetails) վավերապայմանը պարտադիր լրացվում է».

7-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. եթե «Բժշկական արտադրատեսակի գրանցման և (կամ) դրա հետ կապված ընթացակարգերի անցկացման հայտի տեսակի ծածկագիր» (hcsdo:MedicalProductApplicationKindV2Code) վավերապայմանի արժեքը չի համապատասխանում «բժշկական արտադրատեսակի գրանցում անցկացնելու հայտ» կամ «բժշկական արտադրատեսակի փորձաքննություն անցկացնելու հայտ» արժեքին, ապա Հանձնաժողովում պահվող՝ բժշկական արտադրատեսակի գրանցման մասին տեղեկությունները պետք է ներառեն «Գնացման հավաստագրի համարը» (hcsdo:RegistrationCertificateId)» վավերապայմանի արժեքի հետ համընկնող տեղեկություններ».

բ) 14–րդ աղյուսակում՝

5-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. եթե «Բժշկական արտադրատեսակի գրանցման և (կամ) դրա հետ կապված ընթացակարգերի անցկացման հայտի տեսակի ծածկագիր» (hcsdo:MedicalProductApplicationKindV2Code) վավերապայմանի արժեքը համապատասխանում է «բժշկական արտադրատեսակի գրանցման հավաստագրի դադարեցման (չեղյալ ճանաչելու) մասին հայտ» արժեքին, ապա «Փաստաթղթի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը» (csdo:DocValidityDate) և «բժշկական արտադրատեսակի գրանցման հավաստագրի կարգավիճակի ծածկագիր» (hcsdo:MedicalProductRegistration CertificateStatusCode) վավերապայմանները պարտադիր լրացվում են».

6-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. եթե «Բժշկական արտադրատեսակի գրանցման և (կամ) դրա հետ կապված ընթացակարգերի անցկացման հայտի տեսակի ծածկագիր» (hcsdo:MedicalProductApplicationKindV2Code) վավերապայմանի արժեքը համապատասխանում է «բժշկական արտադրատեսակի գրանցման հավաստագրի կրկնօրինակի տրման հայտ» արժեքին, ապա «գրանցման հավաստագրի կրկնօրինակի տրման ամսաթիվը» (hcsdo:CertificateDuplicateDate) վավերապայմանը պարտադիր լրացվում է».

7-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. եթե «Բժշկական արտադրատեսակի գրանցման և (կամ) դրա հետ կապված ընթացակարգերի անցկացման հայտի տեսակի ծածկագիր» (hcsdo:MedicalProductApplicationKindCode) վավերապայմանի արժեքը համապատասխանում է «բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեում փոփոխություններ կատարելու հայտ» արժեքին, և «Բժշկական արտադրատեսակի գրանցման մասին հայտի ուսումնասիրման ընթացքի հետագծելիության համար կարգավիճակի ծածկագիր» (hcsdo:MedicalProductRegistrationStatusCode) վավերապայմանի արժեքը համապատասխանում է «փորձագիտական եզրակացության հաստատում» արժեքին, ապա «Բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեում փոփոխություններ կատարելու ամսաթիվ» (hcsdo:RegistrationCertificateModificationDate) վավերապայմանը պարտադիր լրացվում է».

29-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«29. Հանձնաժողովում պահվող՝ բժշկական արտադրատեսակների գրանցման մասին տեղեկություններում պետք է պարունակվեն «Բժշկական արտադրատեսակի գրանցման հայտի համարը» (hcsdo:MedicalProductApplicationId) վավերապայմանի այն նույն արժեքով տեղեկությունները, որոնցում «Վերջնական ամսաթիվը և ժամանակը» (csdo:EndDateTime) վավերապայմանը լրացված չէ, ինչպես նաև «Սկզբնական ամսաթիվը և ժամանակը» (csdo:StartDateTime) վավերապայմանի պակաս արժեքով տեղեկությունները».

գ) 16-րդ աղյուսակը լրացնել "2" ծածկագիրն ունեցող՝ հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

«2. Հանձնաժողովում պահվող՝ բժշկական արտադրատեսակների գրանցման մասին տեղեկություններում պետք է պարունակվեն «Բժշկական արտադրատեսակի գրանցման հայտի համարը» (hcsdo:MedicalProductApplicationId) վավերապայմանի նույն արժեքով տեղեկությունները»:

3. Նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գրանցված բժշկական արտադրատեսակների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգում՝

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Բժշկական արտադրատեսակների անվանացանկի վարման կանոնների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 177 որոշումը:».

բ) 1-ին աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

Տեղեկություններ ստացողը

ձևավորում է Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը ներկայացնելու վերաբերյալ հարցումը

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի վերաբերյալ հարցում կատարող՝ անդամ պետության լիազորված մարմին (Р.ММ.06.АСТ.005)

Տեղեկություններ ուղարկողը

ձևավորում և ներկայացնում է Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը ներկայացնելու վերաբերյալ հարցման պատասխանը

Միության՝ բժշկական արտադրատեսակների անվանացանկի օպերատոր (Р.ММ.06.АСТ.004)

գ) 7–րդ կետում՝

չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող պարբերությամբ՝

«տեղեկատվական փոխգործակցություն՝ Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը ստանալիս:».

1-ին նկարը փոխարինել հետևյալ նկարով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_22349

Նկ. 1. Անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կառուցվածք

 

դ) V բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթաբաժնով՝

 

«4. Տեղեկատվական փոխգործակցությունը՝ Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրն ստանալիս

 

141. Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրն ստանալիս ընդհանուր գործընթացի տրանզակցիաների կատարման սխեման ներկայացված է 41 նկարում։ Ընդհանուր գործընթացի յուրաքանչյուր ընթացակարգի համար 41 աղյուսակում բերված է ընդհանուր գործընթացի գործառնությունների, տեղեկատվական օբյեկտների միջանկյալ և վերջնական վիճակների ու ընդհանուր գործընթացի տրանզակցիաների միջև կապը։

 

Ներմուծեք նկարագրությունը_22350

 

Նկ. 41. Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրն ստանալիս ընդհանուր գործընթացի տրանզակցիաների կատարման սխեմա

 

Աղյուսակ 41

 

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրն ստանալիս ընդհանուր գործընթացի տրանզակցիաների ցանկ

Համարը՝ ը/կ

Նախաձեռնողի կողմից կատարվող գործառնություն

Ընդհանուր գործընթացի տեղեկատվական օբյեկտի միջանկյալ վիճակ

Ռեսպոնդենտի կողմից կատարվող գործառնություն

Ընդհանուր գործընթացի տեղեկատվական օբյեկտի վերջնական վիճակ

Ընդհանուր գործընթացի տրանզակցիա

1

2

3

4

5

6

1

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացում (P.MM.06.PRC.015)

1.1

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիրը ներկայացնելու վերաբերյալ հարցման ուղարկում (P.MM.06.OPR.044): Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ընդունում և մշակում (P.MM.06.0OR.046)

բժշկական արտադրատեսակների մասին տեղեկություններ (Р.ММ.06.BEN.002)՝ ծածկագրի վերաբերյալ հարցում է կատարվել

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի նախապատրաստում և ներկայացում (P.MM.06.OPR.045)

բժշկական արտադրատեսակների մասին տեղեկություններ (Р.ММ.06.BEN.002)՝ ծածկագիրը ներկայացված չէ Բժշկական արտադրատեսակների մասին տեղեկություններ

(P.MM.06.BEN.002)՝ ծածկագիրը ներկայացված է

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացում (P.MM.06.TRN.015)

ե) 5-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

P.MM.06.MSG.023

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի հարցում

բժշկական արտադրատեսակների մասին տեղեկություններ (R.HC.MM.06.005)

P.MM.06.MSG.024

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիր

բժշկական արտադրատեսակների մասին տեղեկություններ (R.HC.MM.06.005)

զ) VII բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթաբաժնով՝

 

«8. «Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացում» ընդհանուր գործընթացի (P.MM.06.TRN.015) տրանզակցիա

 

221 «Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացում» ընդհանուր գործընթացի (P.MM.06.TRN.015) տրանզակցիան կատարվում է ռեսպոնդենտին համապատասխան տեղեկություններ փոխանցելու համար: Ընդհանուր գործընթացի նշված տրանզակցիայի կատարման սխեման ներկայացված է 121 նկարում։ Ընդհանուր գործընթացի տրանզակցիայի պարամետրերը բերված են 121 աղյուսակում։

 

Ներմուծեք նկարագրությունը_22351

 

Նկ. 121. «Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացում» ընդհանուր գործընթացի (P.MM.06.TRN.015) տրանզակցիայի կատարման սխեմա

 

Աղյուսակ 121

 

«Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացում» ընդհանուր գործընթացի (P.MM.06.TRN.015) տրանզակցիայի նկարագրություն

Համարը՝ ը/կ

Պարտադիր տարր

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագրային նշագիրը

P.MM.06.TRN.015

2

Ընդհանուր գործընթացի տրանզակցիայի անվանումը

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ստացում

3

Ընդհանուր գործընթացի տրանզակցիայի ձևանմուշը

փոխադարձ պարտավորություններ

4

Սկզբնավորող դերը

նախաձեռնողը

5

Սկզբնավորող գործառնությունը

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի հարցում

6

Արձագանքող դերը

ռեսպոնդենտը

7

Ընդունող գործառնությունը

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի ներկայացում

8

Ընդհանուր գործընթացի տրանզակցիայի կատարման արդյունքը

բժշկական արտադրատեսակների մասին տեղեկություններ (Р.ММ.06.BEN.002)՝ ծածկագիրը բացակայում է

   

բժշկական արտադրատեսակների մասին տեղեկություններ (P.MM.06.BEN.002)՝ ծածկագիրը ներկայացված է

9

Ընդհանուր գործընթացի տրանզակցիայի պարամետրերը՝

 
 

ստացումը հաստատելու համար ժամանակը

10 րոպե

 

մշակման ընդունումը հաստատելու ժամանակը

20 րոպե

 

պատասխանին սպասելու ժամանակը

1 ժամ

 

ավտորիզացման հատկանիշը

այո

 

կրկնությունների քանակը

3

10

Ընդհանուր գործընթացի տրանզակցիայի հաղորդագրությունները՝

 
 

սկզբնավորող հաղորդագրությունը

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագրի հարցում (P.MM.06.MSG.023)

 

պատասխան հաղորդագրությունը

Միության բժշկական արտադրատեսակների ծածկագիր (P.MM.06.MSG.024)

   

տեղեկությունների բացակայության մասին ծանուցում (P.MM.06.MSG.009)

11

Ընդհանուր գործընթացի տրանզակցիայի հաղորդագրությունների պարամետրերը՝

 
 

ԷԹՍ հատկանիշ

ոչ

 

սխալ ԷԹՍ-ով էլեկտրոնային փաստաթղթի փոխանցում

 

է) IX բաժինը լրացնել 33–րդ և 34–րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«33. «Միության բժշկական արտադրատեսակի ծածկագրի հարցում» (P.MM.06.MSG.023) հաղորդագրության մեջ փոխանցվող «Բժշկական արտադրատեսակների մասին տեղեկություններ» (R.HC.MM.06.005) էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) վավերապայմանների լրացմանը ներկայացվող պահանջները ներկայացված են 22-րդ աղյուսակում։

 

Աղյուսակ 22

 

«Միության բժշկական արտադրատեսակի ծածկագրի հարցում» (P.MM.06.MSG.023) հաղորդագրության մեջ փոխանցվող «Բժշկական արտադրատեսակների մասին տեղեկություններ» (R.HC.MM.06.005) էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) վավերապայմանների լրացմանը ներկայացվող պահանջներ

Պահանջի ծածկագիրը

Պահանջի ձևակերպումը

1

«Բժշկական արտադրատեսակի ծածկագիր» վավերապայմանը (hcsdo:MedicalProductClassificationCode) չի լրացվում

2

«Բժշկական արտադրատեսակի ծածկագրի անվանում» վավերապայմանը (hcsdo:MedicalProductClassificationName) չի լրացվում

34. «Միության բժշկական արտադրատեսակի ծածկագիր» (P.MM.06.MSG.024) հաղորդագրության մեջ փոխանցվող «Բժշկական արտադրատեսակների մասին տեղեկություններ»(R.HC.MM.06.005) էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) վավերապայմանների լրացմանը ներկայացվող պահանջները ներկայացված են 23-րդ աղյուսակում։

 

Աղյուսակ 23

 

«Միության բժշկական արտադրատեսակի ծածկագիր» (P.MM.06.MSG.024) հաղորդագրության մեջ փոխանցվող «Բժշկական արտադրատեսակների մասին տեղեկություններ»(R.HC.MM.06.005) էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) վավերապայմանների լրացմանը ներկայացվող պահանջներ

Պահանջի ծածկագիրը

Պահանջի ձևակերպումը

1

«Բժշկական արտադրատեսակի ծածկագիր» վավերապայմանը (hcsdo:MedicalProductClassificationCode) պետք է լրացվի

4. Նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գրանցված բժշկական արտադրատեսակների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրության մեջ.

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող պարբերությամբ՝

«Բժշկական արտադրատեսակների անվանացանկի վարման կանոնների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 177 որոշումը:».

բ) 1-ին աղյուսակում՝

4-րդ սյունակում՝

2.1-ին դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «urn:EEC:R:HC:MM:06:MedicalProductRegistrationDetails:v 1.0.1»

2.2-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«urn:EEC:R:HC:MM:06:MedicalProductRegistrationExpertReport Details: v 1.0.1».

2.3-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«urn: EEC: R: НС: ММ. 06: MedicalProductRegistrationDocContentDetails:vl.0.1».

2.4-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«urn:EEC:R:HC:MM:06:MedicalProductRegistrationNumberRequest Details:vl .0.1».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.5-րդ դիրքով՝

«2.5

R.HC.MM.06.005

բժշկական արտադրատեսակների մասին տեղեկություններ

urn:EEC:R:HC:MM:06:Medical
ProductCodeTransformation
Details:vl .0.1».

գ) 8-րդ աղյուսակի 3-րդ սյունակում՝

3-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1.0.1».

6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«urn:ЕЕС: R: НС: ММ. 06 :MedicalProductRegistrationDetails: v 1.0.1».

8-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«EEC_R_HC_MM_06_MedicalProductRegistrationDetails_vl .0.1.xsd».

դ) 10–րդ աղյուսակում՝

2.1.5-րդ դիրքում՝

«Վավերապայմանի անվանում» սյունակում «(hcsdo:MedicalProduct ApplicationKindCode)» վավերապայմանը փոխարինել «(hcsdo:MedicalProduct ApplicationKindV2Code)» վավերապայմանով.

«Նույնացուցիչ» սյունակում «М.НС.SDE.00473» նշագրումը փոխարինել «М.НС.SDE.00900» նշագրումով.

«Տվյալների տեսակ» սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«hcsdo:MedicalProductRegistrationDocCodeType (М.НС.SDT.00024)»

Ծածկագրի նշանակությունը՝ բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի փաստաթղթերի տեսակների դասակարգչին համապատասխան

Նվազ. երկարությունը՝ 1:

Առավ. երկարությունը՝ 10».

ե) 1.1-ին աղյուսակի 3-րդ սյունակում՝

3-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1.0.1».

6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«urn: EEC: R: НС: ММ. 06:MedicalProductRegistrationExpertReportDetails: v 1.0.1».

8-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«EEC_R_HC_MM_06_MedicalProductRegistrationExpertReport Details_v 1.0.1 .xsd».

զ) 13-րդ աղյուսակում՝

7-րդ դիրքի «Տվյալների տեսակ» սյունակում «Ձևանմուշը՝ \d{2}» պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Նվազ. երկարությունը՝ 1:

Առավ. երկարությունը՝ 10».

է) 14-րդ աղյուսակի 3-րդ սյունակում՝

3-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1.0.1».

6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«urn:EEC:R:HC:MM:06:MedicalProductRegistrationDocContent Details: v 1.0.1».

8-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«EEC_R_HC_MM_06_MedicalProductRegistrationDocContentDetails_vl.0.1.xsd».

ը) 16–րդ աղյուսակում՝

5.4-րդ դիրքի «Տվյալների տեսակ» սյունակում «Ձևանմուշը՝ \d{2}» պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Նվազ. երկարությունը՝ 1:

Առավ. երկարությունը՝ 10».

5.6-րդ դիրքի «Տվյալների տեսակ» սյունակում «Ձևանմուշը՝ \d{2}» պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Նվազ. երկարությունը՝ 1:

Առավ. երկարությունը՝ 10».

դ) 5.8-րդ դիրքի «Բազմ.» սյունակում «1» թիվը փոխարինել «0..1» թվերով.

թ) 17-րդ աղյուսակի 3-րդ սյունակում՝

3-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1.0.1».

6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«urn:EEC:R:HC:MM:06:MedicalProductRegistrationNumberRequest Details:vl .0.1».

8-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«EEC_R_HC_MM_06_MedicalProductRegistrationNumberRequestDetails_vl.0.1.xsd».

ժ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-30-րդ կետերով՝

«28. «Բժշկական արտադրատեսակների մասին տեղեկություններ» (R.HC.MM.06.005) էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) կառուցվածքի նկարագրությունը բերված է 20-րդ աղյուսակում։

 

Աղյուսակ 20

 

«Բժշկական արտադրատեսակների մասին տեղեկություններ» (R.HC.MM.06.005) էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) կառուցվածքի նկարագրություն

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Անվանումը

Բժշկական արտադրատեսակների մասին տեղեկություններ

2

Նույնացուցիչ

R.HC.MM.06.005

3

Տարբերակ

1.0.1

4

Սահմանումը

Բժշկական արտադրատեսակների մասին տեղեկություններ

5

Օգտագործում

-

6

Անվանումների տարածության նույնացուցիչը

um:EEC:R:HC:MM:06:MedicalProductCodeTransformatio

nDetails:vl.0.1

7

XML փաստաթղթի արմատական տարր

MedicalProductCodeTransformationDetails

8

XML-սխեմայի ֆայլի անվանում

EEC_R_HC_MM_06_MedicalProductCodeTransformation

Details_vl.0.1.xsd

29. Ներմուծվող՝ անվանումների տարածությունները բերված են 21-րդ աղյուսակում:

 

Աղյուսակ 21

 

Ներմուծվող՝ անվանումների տարածություններ

Համարը՝ ը/կ

Անվանումների տարածության նույնացուցիչ

Նախածանց

1

2

3

1

urn: EEC: М: Compl ex DataObjects :vX.X.X

ccdo

2

urn:EEC:M:HC:ComplexDataObjects:vX.X.X

hccdo

3

urn:EEC:M:HC:SimpleDataObjects: vX.X.X

hcsdo

4

urn:EEC:M:SimpleDataObjects: vX.X.X

csdo

 

Ներմուծվող՝ անվանումների տարածություններում «X.X.X» պայմանանշանները համապատասխանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի օգոստոսի 30-ի թիվ 92 որոշման 2–րդ կետին համապատասխան էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) կառուցվածքի տեխնիկական սխեմայի մշակման ժամանակ օգտագործված տվյալների բազիսային մոդելի և առարկայական ոլորտի տվյալների մոդելի տարբերակի համարին։

30. «Բժշկական ապրանքատեսակների մասին տեղեկություններ» (R.HC.MM.06.005) էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) կառուցվածքի վավերապայմանների կազմը բերված է 22-րդ աղյուսակում։

 

Աղյուսակ 22

 

«Բժշկական ապրանքատեսակների մասին տեղեկություններ» (R.HC.MM.06.005) էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) կառուցվածքի վավերապայմանների կազմ

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի նկարագրությունը

Նույնացուցիչ

Տվյալների տեսակը

Բազմ.

1. Էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) վերնագիրը (ccdo:EDocHeader)

էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) տեխնոլոգիական վավերապայմանների ամբողջություն

M.CDE.90001

ccdo:EDocHeaderTуре (M.CDT.90001)
Որոշվում է ներդրված տարրերի արժեքների տիրույթներով

1

1.1. Ընդհանուր գործընթացի հաղորդագրության ծածկագիրը (csdo:InffinvelopeCode)

ընդհանուր գործընթացի հաղորդագրության ծածկագրային նշագիրը

M.SDE.90010

csdo:InfEnvelopeCodeTуре (M.SDT.90004)
Ծածկագրի արժեքը՝ Տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգին համապատասխան:
Ձևանմուշը՝ P\.[A-Z]{2}\.[0- 9]{2}\.MSG\.[0-9]{3}

1

1.2. Էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) ծածկագիրը (csdo:EDocCode)

էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) ծածկագրային նշագիրը՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրին համապատասխան

M.SDE.90001

csdo:EDocCodeTуре (M.SDT.90001) Ծածկագրի արժեքը՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրին համապատասխան:
Ձևանմուշը՝ R(\.[A-Z] {2}\.[A-Z] {2}\.[0- 9]{2})?\.[0-9]{3}

1

1.3. Էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) նույնացուցիչը (csdo:EDoeld)

էլեկտրոնային փաստաթուղթը (տեղեկությունները) միանշանակ նույնականացնող պայմանանշանների տող

M.SDE.90007

csdo:UniversallyUniqueIdType (M.SDT.90003)
Նույնացուցչի արժեքը՝ ISO/IEC 9834-8-ին համապատասխան։ Ձևանմուշը՝ [0-9a-fA-F]{8}-[0-9a-fA- F] {4}-[0-9a-fA-F] (4}-[0-9a-fA- F] {4} - [0-9a-fA-F] {12}

1

1.4. Էլեկտրոնային սկզբնական փաստաթղթի (տեղեկությունների) նույնացուցիչը (csdo:EDocRefld)

էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) նույնացուցիչ, որին ի պատասխան ձևավորվել է տվյալ էլեկտրոնային փաստաթուղթը (տեղեկությունները)

M.SDE.90008

csdo:UniversallyUniqueIdType (M.SDT.90003)
Նույնացուցչի արժեքը՝ ISO/IEC 9834-8-ին համապատասխան։ Ձևանմուշը՝ [0-9a-fA-F]{8}-[0-9a-fA- F] {4}-[0-9a-fA-F] (4}-[0-9a-fA- F] |4}-[0-9a-fA-F] {12}

0..1

1.5. Էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) ամսաթիվը և ժամը (csdo:EDocDateTime)

էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) ստեղծման ամսաթիվը և ժամը

M.SDE.90002

bdt:DateTimeType (M.BDT.00006) Ամսաթվի և ժամի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

1

1.6. Լեզվի ծածկագիրը (csdo:LanguageCode)

լեզվի ծածկագրային նշագիրը

M.SDE.00051

csdo:LanguageCodeTуре (M.SDT.00051)Լեզվի երկտառ ծածկագիրը՝ ISO 639–1-ին համապատասխան։ Ձևանմուշը՝ [a-z]{2}

0..1

2. Բժշկական արտադրատեսակի ծածկագիրը՝ Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկին համապատասխան

Բժշկական արտադրատեսակի ծածկագրային նշագիրը՝ Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկին համապատասխան

М.НС.SDE.00747

hcsdo:GMDNCodeType (M.HC.SDT.00680)
Ծածկագրի արժեքը՝ Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկին համապատասխան
Ձևանմուշը՝ \d{5}

1

3. Բժշկական արտադրատեսակի ծածկագիրը (hcsdo:MedicalProductClassificationCode)

բժշկական արտադրատեսակի ծածկագրային նշագիրը՝ «Եվրասիական տնտեսական միության բժշկական արտադրատեսակների անվանացակ» տեղեկատուին համապատասխան

М.НС.SDE.00447

hcsdo:MedicalProductClassificationCodeType (M.HC.SDT.00580) Ծածկագրի արժեքը՝ «Եվրասիական տնտեսական միության բժշկական արտադրատեսակների անվանացակ» տեղեկատուից։
Ձևանմուշը՝ \d {6}

0..1

4. Բժշկական արտադրատեսակի անվանումը (hcsdo:MedicalProductClassificationName)

բժշկական արտադրատեսակի անվանումը՝ «Եվրասիական տնտեսական միության բժշկական արտադրատեսակների անվանացակ» տեղեկատուին համապատասխան

M.HC.SDE.00448

csdo:Name500Type (M.SDT.00134) Պայմանանշանների նորմալացված տող, որը չի պարունակում տողի ընդհատման (#xA) և սյունատի (#x9) պայմանանշաններ:
Նվազ. երկարությունը՝ 1.
Առավ. երկարությունը՝ 500

0..1

5. Անդամ պետության լիազորված մարմնի անվանումը (csdo:AuthorityName)

անդամ պետության պետական իշխանության մարմնի կամ դրա կողմից լիազորված կազմակերպության լրիվ անվանումը

M.SDE.00066

csdo:Name300Type (M.SDT.00056) Պայմանանշանների նորմալացված տող, որը չի պարունակում տողի ընդհատման (#xA) և սյունատի (#x9) պայմանանշաններ:
Նվազ. երկարությունը՝ 1.
Առավ. երկարությունը՝ 300

0..1

6. Պաշտոնատար անձի նույնացուցիչը (hcsdo:OfficialPersonld)

պաշտոնատար անձի եզակի նույնացուցիչը

M.HC.SDE.00073

csdo:Id50Type (M.SDT.00093) Պայմանանշանների նորմալացված տողը։ Նվազ. երկարությունը՝ 1.
Առավ. երկարությունը՝ 50

0..1

7. Ա.Ա.Հ. (ccdo:FullNameDetails)

ազգանունը, անունը, հայրանունը

M.CDE.00029

ccdo:FullNameDetailsTуре (M.CDT.00016)
Որոշվում է ներդրված տարրերի արժեքների տիրույթներով

0..1

7.1. Անունը (csdo:FirstName)

ֆիզիկական անձի անունը

M.SDE.00109

csdo:Name 120Туре (M.SDT.00055)Պայմանանշանների նորմալացված տող, որը չի պարունակում տողի (#xA) և սյունատի (#x9) ընդհատման պայմանանշաններ:
Նվազ. երկարությունը՝ 1.
Առավ. երկարությունը՝ 120

0..1

7.2. Հայրանունը (csdo:MiddleName)

ֆիզիկական անձի հայրանունը (երկրորդ անունը կամ միջնանունը)

M.SDE.00111

csdo:Name 120Туре (M.SDT.00055) Պայմանանշանների նորմալացված տող, որը չի պարունակում տողի (#xA) և սյունատի (#x9) ընդհատման պայմանանշաններ:
Նվազ. երկարությունը՝ 1.
Առավ. երկարությունը՝ 120

0..1

7.3. Ազգանունը (csdo:LastName)

ֆիզիկական անձի ազգանունը

M.SDE.00110

csdo:Namel20Type (M.SDT.00055) Պայմանանշանների նորմալացված տող, որը չի պարունակում տողի ընդհատման (#xA) և սյունատի (#x9) պայմանանշաններ:
Նվազ. երկարությունը՝ 1.
Առավ. երկարությունը՝ 120

0..1

8. Պաշտոնի անվանումը (csdo:PositionName)

աշխատակցի պաշտոնի անվանումը

M.SDE.00127

csdo:Name 120Туре (M.SDT.00055) Պայմանանշանների նորմալացված տող, որը չի պարունակում տողի (#xA) և սյունատի (#x9) ընդհատման պայմանանշաններ:
Նվազ. երկարությունը՝ 1.
Առավ. երկարությունը՝ 120

0..1

  Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան