Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-237
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.10.1993-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/13 (1041)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
01.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.07.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով գների ու սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոշում եմ.

1. (կետն ուժը կորցրել է 06.10.93 ՆՀ-260)

2. Հայաստանի Հանրապետությունում, լրիվ աշխատանքային ստաժի դեպքում, 3000-6000 ռուբլի կազմող աշխատանքային կենսաթոշակների նկատմամբ կիրառել 1,4 գործակիցը, իսկ 6000 ռուբլին գերազանցող գումարների համար սահմանել 2400 ռուբլի հավելում:

3. Խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների չափերին սահմանել 2200 ռուբլի հավելում:

4. Ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տարիքային աշխատանքային կենսաթոշակների, ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամներին տրվող կենսաթոշակների, ծերության և հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին տրվող սոցիալական կենսաթոշակների չափերին սահմանել 1000 ռուբլի հավելում:

5. (կետն ուժը կորցրել է 06.10.93 ՆՀ-260)

6. Կերակրողին կորցնելու կապակցությամբ ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին նշանակված սոցիալական կենսաթոշակին սահմանել 1000 ռուբլի հավելում, բացառությամբ այն անձանց, ովքեր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ստանում են այլ կենսաթոշակներ:

7. Հայաստանի Հանրապետության զինծառայողների կենսաթոշակների չափերին սահմանել 1200 ռուբլի հավելում:

8. (կետն ուժը կորցրել է 06.10.93 ՆՀ-260)

9. (կետն ուժը կորցրել է 06.10.93 ՆՀ-260)

10. (կետն ուժը կորցրել է 06.10.93 ՆՀ-260)

11. (կետն ուժը կորցրել է 06.10.93 ՆՀ-260)

12. (կետն ուժը կորցրել է 06.10.93 ՆՀ-260)

13. (կետն ուժը կորցրել է 06.10.93 ՆՀ-260)

14. (կետն ուժը կորցրել է 06.10.93 ՆՀ-260)

15. (կետն ուժը կորցրել է 06.10.93 ՆՀ-260)

16. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սպայական կազմի և ենթասպայական կազմի համար պարենամթերքի փոխհատուցման ամսական չափն ավելացնել 630 ռուբլով:

17. Ձեռնարկություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին:

Բյուջետային հիմնարկներում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի ավելացումն ապահովվում է բյուջետային հատկացումների հաշվին:

18. 1993 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության ու կենսաթոշակների նվազագույն չափերի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 7-րդ կետը և 1993 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 1 հուլիսի 1993 թ.
ՆՀ-237