Գլխավոր տեղեկություն
Համար
N 1333-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2019.10.30/9(113) Հոդ.915.12
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1333-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեuված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդից 2019 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հատկացնել 5,700.0 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)՝ համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 2, 3, 4, 5 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման դրույթները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 4

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1333-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1333-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1333-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1333-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1333-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան