Գլխավոր տեղեկություն
Համար
N 1342-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2019.10.30/9(113) Հոդ.915.16
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1342-Ն

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը:

2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման.

2) մասնագիտական վերապատրաստման.

3) մասնագիտական պատրաստման.

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

3. Վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր թվով 316 քաղաքացու, որոնցից 220-ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայինների:

4. Սահմանել, որ վարժական հավաքներում ներգրավվում են`

1) հրթիռահրետանային մասնագիտություններով` 159 պահեստազորային, որոնցից`

ա. 82 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 12-ից 18-ը ներառյալ,

բ. 8 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 12-21-ը ներառյալ,

գ. 47 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 14-20-ը ներառյալ,

դ. 22 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 19-28-ը ներառյալ.

2) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 18-ից 24-ը ներառյալ.

3) կապի մասնագիտություններով` 23 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 6-ից 12-ը ներառյալ.

4) հետախուզական մասնագիտություններով` 95 պահեստազորային, որոնցից`

ա. 44 պահեստազորային` 2019 թվականի հոկտեմբերի 22-ից 31-ը ներառյալ,

բ. 6 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 19-ից 25-ը ներառյալ,

գ. 45 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 19-ից 28-ը ներառյալ.

5) տեխնիկական մասնագիտություններով` 33 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 4-ից 10-ը ներառյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 7

Երևան