Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-34-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 04.02.2022
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
03.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.

1. Հաստատել 2020 թվականի նոյեմբերի 6-ին ստորագրված «Հասարակության թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը՝ կից վերապահումով:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահի պաշտոնակատար

Ա. Սիմոնյան

       

2022 թ. փետրվարի 3

Երևան

ՆՀ-34-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 փետրվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան