ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2013 թվականի N 1086-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 78-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 31-ի «Բյուջետային վարկ տրամադրելու և Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 78-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «վեց ամիս» բառերը փոխարինել «մինչև 2013 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.
«5. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերումը համարել անհետաձգելի և թույլատրել կազմակերպությանը տրամադրված վարկի հաշվին հսկիչ-դրամարկղային մեքենաների գնման գործընթացն իրականացնել թայվանական «ՄիԹԱՔ Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերության («MiTAC Information Technology Corp») հետ կնքվող պայմանագրով` բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով։».
3) որոշման 3-րդ կետով սահմանված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 31-ի N 78-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 26-ի N 1086-Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 31-ի N 78-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Վ. ԳաբրիելՅԱՆ |