Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-65-Ն-11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.09/69(1522) Հոդ.910
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.09.2019
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԴԽ-65-Ն-11

2019 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ ՆՀ-180-Ա, սեպտեմբերի 18-ի թիվ ՆՀ-212-Ա հրամանագրերը, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արտաշատ» բառը փոխարինել «Եղեգնաձոր» բառով.

2) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Արտաշատի» բառը փոխարինել «Եղեգնաձորի» բառով.

3) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Վեդի» բառը փոխարինել «Արտաշատ» բառով, «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «Արտաշատի, Վեդու վարչական տարածքներ» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Աթոյան Ռուբինա Ռուբենի» բառերով.

4) Հավելվածի 7-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Կարապետյան Էդգար Ռուբիկի» բառերով.

5) Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Կարապետյան Էդգար Ռուբիկի» բառերը.

6) Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Աթոյան Ռուբինա Ռուբենի» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ռ. Վարդազարյան

 

2019 թ. սեպտեմբերի 26
ք. Երևան