ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2019 թվականի N 1308-Ա
ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ, ԵՂԻԱԶԱՐ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ՝ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների hամակարգող խորհրդի 29-րդ և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում գլխավոր դատախազների 17-րդ նիստերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 2-ը Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Դավթյանի, Եղիազար Ավագյանի և Արթուր Բաղդասարյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 16 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|