ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2018 թվականի |
թիվ 2 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 4 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի փետրվարի 2-ի թիվ 4 հանձնարարականը կատարելու մասին տեղեկատվությունը և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի ձևավորման մասով փորձնական ծրագրի իրագործման օրվանից 2 ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, օտարերկրյա արտադրության արտադրանքի պետական սանիտարահիգիենիկ փորձաքննության վարչական ընթացակարգը վերացնելու՝ Բելառուսի Հանրապետության պատրաստակամությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
Բելառուսի Հանրապետության կառավարությանը՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել` «Բելառուսի Հանրապետության նախարարների խորհրդի 2012 թվականի փետրվարի 17-ի թիվ 156 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Բելառուսի Հանրապետության նախարարների խորհրդի 2015 թվականի օգոստոսի 6-ի թիվ 666 որոշմամբ սահմանված՝ օտարերկրյա արտադրության արտադրանքի պետական սանիտարահիգիենիկ փորձաքննության վարչական ընթացակարգը վերացնելու մասին:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|