ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2019 թվականի N 1300-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արգավանդ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1765-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) որոշման 1-ին կետում՝
ա. «656.6» թիվը փոխարինել «662.58» թվով,
բ. «ջրային հողերի` 117.1 հեկտար» բառերից հետո լրացնել «էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի` 5.98 հեկտար» բառերը.
2) որոշման 2-րդ կետում ՝
ա. «ա» ենթակետում «656.6» թիվը փոխարինել «662.58» թվով,
բ. «բ» ենթակետում «18.20» թիվը փոխարինել «12.24» թվով.
3) որոշման N 2-րդ հավելվածում՝
ա. «էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
« |
|
», |
բ. «Ընդամենը» տողում «656.62» թիվը փոխարինել «662.58» թվով, իսկ «18.2» թիվը՝ «12.24» թվով.
4) որոշման N 4-րդ հավելվածում՝
ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
« |
|
», |
բ. «Ընդամենը» տողի IV-րդ սյունակը լրացնել «5.98» թվով.
5) որոշման N 5-րդ հավելվածում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 2, 282, 283, 284, 288 և 401 պարբերությունները,
բ. «Ընդամենը» տողում «12.22» թիվը փոխարինել «6.24» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 3 Երևան |