Գլխավոր տեղեկություն
Համար
N 1279-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.04/68(1521) Հոդ.859
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1279-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) 1-ին կետում «30» թիվը փոխարինել «31» թվով.

2) որոշումը լրացնել նոր՝ N 31 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. սեպտեմբերի 26

Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1279-Ն որոշման


 

«Հավելված N 31

 ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 6-ի N 730-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

Ստուգաթերթ

 

ՈՐՊԵՍ ՎԱՌԵԼԻՔ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ

(ԱՏԳ ԱԱ 2711, ծածկագրին կամ G47.78.3 ՏԳՏ դասակարգչին համապատասխան)

 

____ __________ 20   թ.

 

______________________________________

_____________________

____________________

(տեսչական մարմնի անվանումը)

(գտնվելու վայրը)

(հեռախոսահամարը)

       

_________________

____________________________________

Անձնական կոդ

(պաշտոնը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

       

____________________

_______________________________________

Անձնական կոդ

(պաշտոնը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

       

____________________

________________________________________

Անձնական կոդ

(պաշտոնը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

Ստուգման սկիզբը (ամսաթիվ)___________ 20  թ.

ավարտը _________________20  թ.

 

__________________________________________

               

(տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)

(ՀՎՀՀ)

___________________________________
___________________________________
___________________

___________________________________

(պետռեգիստրի համարը)

(տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը)

_____________________________________________ __________________

(տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը)

(հեռախոսահամարը)

____________________________________________________________   ________________________

(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը)

(հեռախոսահամարը)

Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _______20  թ. համարը __________

 

Ստուգման նպատակը/ընդգրկված հարցերի համարները

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

ՈՐՊԵՍ ՎԱՌԵԼԻՔ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

NN

ը/կ

Հարցը

Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը

Ստուգման անցկացման
մեթոդը

Կշիռը

Մեկնա-բանու-թյուններ

Պատասխանը

այո

ոչ

չ/պ

1

2

3

4

5

6

7

8

9

 1.

Շրջանառության մեջ դրվող հեղուկացված ածխաջրածնային գազը հավաստված է համապատասխանության հայտարարագրմամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի

N 68 որոշմամբ ընդունված ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ կանոնակարգ)
26-34-րդ կետեր

փաստաթղթային

25.0

       

 2.

Շրջանառության մեջ դրվող հեղուկացված ածխաջրածնային գազն ուղեկցվում է ամբողջական տեղեկություններ պարունակող որակի անձնագրով

կանոնակարգի

8-րդ և 9-րդ կետեր

փաստաթղթային

3.0

       

 3.

Հեղուկացված ածխաջրածնային գազի վերաբերյալ որակի անձնագրում ներառված տեղեկատվությունն ամբողջական է, ձևակերպված է նաև հայերենով

կանոնակարգի

9-րդ և 17-րդ կետեր,

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդված,

«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված

փաստաթղթային

1.0

       

4.

Որակի անձնագրում Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի մակնշումն առկա է

կանոնակարգի

35-37-րդ կետեր

փաստաթղթային

1.0

       

5.

Շրջանառության մեջ դրվող հեղուկացված ածխաջրածնային գազերի ֆիզիկաքիմիական ու շահագործման ցուցանիշները համապատասխանում են N 1 ցանկով սահմանված պահանջներին

կանոնակարգի

11-րդ կետ

փորձաքննություն

20.0

       

 

 

Ցանկ N 1

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

հեղուկացված ածխաջրածնային գազերի ֆիզիկաքիմիական ԵՎ շահագործման ցուցանիշներին ներկայացվող

 

Ցուցանիշի անվանումը

 

Որպես վառելիք կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար օգտագործվող հեղուկացված ածխաջրածնային գազերի համար նորմը

Ավտոմոբիլային տրանսպորտի համար որպես շարժիչային վառելիք օգտագործվող հեղուկացված ածխաջրածնային գազերի համար նորմը

Օկտանային թիվը. ոչ պակաս

89.0

Ոչ սահմանային ածխաջրածինների գումարի զանգվածային մասը. %, ոչ ավելի
Հագեցած գոլորշիների ճնշումը․ ավելցուկային, ՄՊա, ջերմաստիճանի պայմաններում՝

 

6.0

+ 45 °С, ոչ ավելի

1.6

1.6

- 20 °С, ոչ պակաս

0.07

Ծծմբաջրածնի ու մերկապտանային ծծմբի զանգվածային մասը. %, ոչ ավելի

0.013

0.01

այդ թվում՝ ծծմբաջրածնի. %, ոչ ավելի

0.003

0.003

Հոտը

 

տհաճ և բնորոշ՝ բոցավառելիության ստորին սահմանից օդում 20 % խտության պայմաններում

Հոտի ինտենսիվությունը. բալեր, ոչ պակաս

3

Հեղուկ մնացորդի ծավալային մասը

 +20 °С պայմաններում. %, ոչ ավելի

1.8

1.6

Ազատ ջրի ու ալկալիի պարունակությունը

բացակայում է

բացակայում է

 

 

Ստուգաթերթը լրացրեցին՝

 

տեսչական մարմնի ծառայող

___________________

_______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

տեսչական մարմնի ծառայող

___________________

_______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

տնտեսավարող սուբյեկտի ղեկավար

___________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

______ ________________20  թ.»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան