Գլխավոր տեղեկություն
Համար
N 638-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.09.2019-18.06.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.24/37(1126) Հոդ.506
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2015 թվականի N 638-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1018-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու և կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» N 1018-Ն որոշման 1-ին կետում «10 տարի» բառերը փոխարինել «15 տարի» բառերով, իսկ «2015 թվականից» բառերը՝ «2019 թվականից» բառերով:

2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում «2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր» կետի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ» տողում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

3. «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) 2015 թվականի ընթացիկ գործունեության և «Ցիկլոն 18/18» հիմնական սարքի տեղափոխման ու տեղադրման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 15.876,7 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ընկերության հետ կնքել դրամաշնորհի հատկացման մասին պայմանագիր` ընկերության 2015 թվականի ընթացիկ գործունեության, «Ցիկլոն 18/18» հիմնական սարքի տեղափոխման ու տեղադրման համար:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ընկերության կողմից սարքավորումների ձեռքբերման և մոնտաժման աշխատանքների իրականացման նպատակով ընկերությանը տրամադրել 254.672,3 հազ. դրամ բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)` 12 տարի մարման ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշման հավելվածի 3-րդ բաղադրիչով սահմանված աղբյուրից, տարեկան Լիբոր + 4 տոկոս տոկոսադրույքով՝ որպես գրավ նախատեսելով ընկերությանը պատկանող հողամասը, ապագայում կառուցվելիք անշարժ գույքը, «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնը, ինչպես նաև ապագայում ձեռք բերվելիք սարքավորումները` վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը` սկսած 2021 թվականից` յուրաքանչյուր տարվա հունիսի 10-ին և դեկտեմբերի 10-ին:

(5-րդ կետը փոփ. 21.12.17 N 1681-Ն, 19.09.19 N 1266-Ն)

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում, N 11 հավելվածի NN 11.9 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություն և լրացում` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:

7. (կետն ուժը կորցրել է 21.12.17 N 1681-Ն)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 18
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 10-ի N 638-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 24.12.15 N 1570-Ն)

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ ելքերի ավելացումները` փակագծերում)

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

-

-

-

այդ թվում`

     

Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը

-

-

-

այդ թվում`

     

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

-

-

-

այդ թվում`

     

2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր

(62,949.8)

(66,841.2)

(125,899.5)

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ

(62,949.8)

(66,841.2)

(125,899.5)

2.6. Այլ

62,949.8

66,841.2

125,899.5

 կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում

62,949.8

66,841.2

125,899.5

(հավելվածը խմբ. 24.12.15 N 1570-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 10-ի N 638-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-Ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածԻ N 11.9 աղյուսակում կատարվող լրացումը

 

Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի ոչ ֆինանսական ցուցանիշները

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

 ֆինանսական ցուցանիշներ

առաջին
կիսամյակ

ինն
ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն
ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը
Աջակցություն ռադիոիզոտոպների արտադրությանը

Նկարագրությունը
«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2015 թվականի ընթացիկ գործունեության և «Ցիկլոն 18/18» հիմնական սարքավորման տեղափոխման և տեղադրման ապահովում

1142

ԾՏ 04

Քանակական

Շահառուների թիվը

1

1

1

     

Որակական

Մշակված չէ

           

Ժամկետայնության

Մշակված չէ

           

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

     

15,876.7

15,876.7

15,876.7

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Աջակցություն ռադիոիզոտոպների արտադրությանը

Վերջնական արդյունքի նկարագրությունը
2015 թվականի ընթացիկ գործունեություն, «Ցիկլոն 18/18» հիմնական սարքավորման տեղափոխում ու տեղադրում և ներկրված սարքերի՝ «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում պահպանման ծախսերի փոխհատուցում

Ծառայություն մատուցողի անվանումը
«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Աղյուսակ N 2

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-Ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 11.9 աղյուսակում կատարվող լրացումը

(աղյուսակը չեղյալ է ճանաչվել 24.12.15 N 1570-Ն)

 

(հավելվածը փոփ. 24.12.15 N 1570-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 10-ի N 638-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-Ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումը

 

Բաժին 2
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1142

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Աջակցություն ռադիոիզոտոպների արտադրությանը

15,876.7

Ծրագրի նկարագրությունը`
«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի ընթացիկ գործունեության և «Ցիկլոն 18/18» հիմնական սարքավորման տեղափոխման և տեղադրման ապահովում

Վերջնական արդյունքի նկարագրությունը`
2015 թվականի ընթացիկ գործունեություն, «Ցիկլոն 18/18» հիմնական սարքավորման տեղափոխում ու տեղադրում և ներկրված սարքերի՝ «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում պահպանման ծախսերի փոխհատուցում

   

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԾՏ 04

 

Աջակցություն «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` ռադիոիզոտոպների արտադրության կազմակերպման նպատակով

15,876.7

Մատուցվող ծառայության նկարագրությունը
2015 թվականի ընթացիկ գործունեություն, «Ցիկլոն 18/18» հիմնական սարքավորման տեղափոխում ու տեղադրում և ներկրված սարքերի՝ «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում պահպանման ծախսերի փոխհատուցում

Ծառայություն մատուցողի անվանումը`
«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Աղյուսակ N 2

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-Ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումը

(աղյուսակը չեղյալ է ճանաչվել 24.12.15 N 1570-Ն)

 

(հավելվածը փոփ. 24.12.15 N 1570-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 10-ի N 638-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարվող փոփոխությունը ԵՎ լրացումը

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ ելքերի ավելացումը` փակագծերում)

առաջին կիսամյակ

 ինն
ամիս

 տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

(0.0)

(0.0)

(0.0)

 այդ թվում`

     

Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը

(0.0)

(0.0)

(0.0)

 այդ թվում`

     

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

(0.0)

(0.0)

(0.0)

 այդ թվում`

     

2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում

(254,672.3)

(254,672.3)

(254,672.3)

է) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկի տրամադրում «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին

(254,672.3)

(254,672.3)

(254,672.3)

ՀՀ ֆինանսների նախարարություն

(254,672.3)

(254,672.3)

(254,672.3)

2.6. Այլ

 254,672.3

 254,672.3

 254,672.3

կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում

 254,672.3

 254,672.3

 254,672.3

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան