Որոշում XXVIII/1. Մոնրեալի արձանագրության հետագա փոփոխություն
Ընդունել, Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիայի 9-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան, Մոնրեալի արձանագրության` Կողմերի քսանութերորդ հանդիպման զեկույցի I հավելվածում ամրագրված Փոփոխությունը
«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻԳԱԼԻԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության փոփոխություն
Հոդված I: Փոփոխություն
Հոդված 1, կետ 4
Արձանագրության 1-ին հոդվածի 4-րդ կետում «Հավելված C կամ Հավելված E» բառերը պետք է փոխարինվեն՝ «Հավելված C, Հավելված E կամ Հավելված F»:
Հոդված 2, կետ 5
Արձանագրության 2-րդ հոդվածի 5-րդ կետում «և հոդված 2H» բառերը պետք է փոխարինվեն (հետևյալով)՝ «Հոդվածներ 2H և 2J»:
Հոդված 2, կետեր 8 (a), 9(a) և 11
Արձանագրության 2-րդ հոդվածի 8 (a) և 11-րդ կետերում «հոդվածներ 2A-ից մինչև 2I» բառերը պետք է փոխարինվեն՝ «հոդվածներ 2A-ից մինչև 2J»:
Արձանագրության 2-րդ հոդվածի 8-րդ կետի «a» ենթակետի վերջում պետք է ավելացվեն հետևյալ բառերը.
«Ցանկացած նման համաձայնություն կարող է տարածվել՝ ներառելու համար 2J հոդվածի շրջանակներում սպառման կամ արտադրության վերաբերյալ պարտավորություններ՝ պայմանով, որ Կողմերի սպառման կամ արտադրության ընդհանուր համակցված հաշվարկային մակարդակը չի գերազանցում 2J հոդվածով պահանջված մակարդակները»:
Արձանագրության 2-րդ հոդվածի 9-րդ կետի (a) (i) ենթակետում «հարկավոր է» բառերի երկրորդ օգտագործումից հետո պետք է ջնջել «և»-ը:
Արձանագրության 2-րդ հոդվածի 9-րդ կետի (a) (ii) ենթակետը պետք է վերահամարակալվի որպես (a) (iii) ենթակետ.
Արձանագրության 2-րդ հոդվածի 9-րդ կետի (a) (i) ենթակետից հետո պետք է, որպես (a) (ii) ենթակետ, ավելացվի հետևյալը.
«Հավելված A, Հավելված C և Հավելված F-ի I Խմբում նշված՝ գլոբալ տաքացման ներուժի արժեքների ճշգրտումներ պետք է կատարվեն, և եթե այդպես է, ապա ինչպիսին պետք է ճշգրտումները լինեն, և»:
Հոդված 2J
Արձանագրության 2I հոդվածից հետո պետք է ավելացվի հետևյալ հոդվածը.
«Հոդված 2J: Հիդրոֆտորածխածիններ
1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ տասներկու ամսվա ընթացքում, որն սկսվում է 2019 թվականի հունվարի 1-ին, և դրան հաջորդող յուրաքանչյուր տասներկու ամիս ժամանակահատվածում Հավելված F-ով կարգավորվող նյութերի՝ իր սպառման հաշվարկային մակարդակը` արտահայտված CO2 համարժեքով, չգերազանցի այն տոկոսը, որը սահմանված է ստորև բերված՝ «a»-«e» ենթակետերում նշված համապատասխան տարիների համար, Հավելված F-ով կարգավորվող նյութերի՝ իր սպառման հաշվարկային մակարդակների տարեկան միջինը 2011, 2012 և 2013 թվականների համար՝ գումարած C Հավելվածի I Խմբով կարգավորվող նյութերի՝ իր սպառման հաշվարկային մակարդակի տասնհինգ տոկոսը, ինչպես սահմանված է 2F հոդվածի 1-ին կետում՝ արտահայտված CO2 համարժեքով.
a) 2019-ից 2023` 90 տոկոս.
b) 2024-ից 2028` 60 տոկոս.
c) 2029-ից 2033` 30 տոկոս.
d) 2034-ից 2035` 20 տոկոս.
e) 2036-ին և դրանից հետո` 15 տոկոս:
2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետին՝ Կողմերը կարող են որոշել, որ Կողմերից մեկն ապահովում է, որ տասներկու ամսվա ընթացքում, որն սկսվում է 2020 թվականի հունվարի 1-ին, և դրան հաջորդող յուրաքանչյուր տասներկու ամիս ժամանակահատվածում, F Հավելված ով կարգավորվող նյութերի՝ իր սպառման հաշվարկային մակարդակը` արտահայտված CO2 համարժեքով, չգերազանցի այն տոկոսը, որը սահմանված է ստորև բերված՝ «a»-«e» ենթակետերում նշված համապատասխան տարիների համար, F Հավելվածի կարգավորվող նյութերի՝ իր սպառման հաշվարկային մակարդակների տարեկան միջինը 2011, 2012 և 2013 թվականների համար՝ գումարած C Հավելվածի I Խմբով կարգավորվող նյութերի՝ իր սպառման հաշվարկային մակարդակի քսանհինգ տոկոսը, ինչպես սահմանված է 2F հոդվածի 1-ին կետում՝ արտահայտված CO2 համարժեքով.
a) 2020-ից 2024՝ 95 տոկոս.
b) 2025-ից 2028՝ 65 տոկոս.
c) 2029-ից 2033՝ 30 տոկոս.
d) 2034-ից 2035՝ 20 տոկոս.
e) 2036-ին և դրանից հետո` 15 տոկոս:
3. Յուրաքանչյուր Կողմ, որն արտադրում է F Հավելվածով կարգավորվող նյութերը, ապահովում է, որ տասներկու ամսվա ընթացքում, որն սկսվում է 2019 թվականի հունվարի 1-ին, և դրան հաջորդող յուրաքանչյուր տասներկու ամիս ժամանակահատվածում F Հավելվածի կարգավորվող նյութերի՝ իր արտադրության հաշվարկային մակարդակը` արտահայտված CO2 համարժեքով, չգերազանցի այն տոկոսը, որը սահմանված է ստորև բերված՝ «a»-«e» ենթակետերում նշված համապատասխան տարիների համար, F Հավելվածի կարգավորվող նյութերի՝ իր արտադրության հաշվարկային մակարդակների տարեկան միջինը 2011, 2012 և 2013 թվականների համար՝ գումարած C Հավելվածի I Խմբի կարգավորվող նյութերի՝ իր արտադրության հաշվարկային մակարդակի տասնհինգ տոկոսը, ինչպես սահմանված է 2F հոդվածի 2-րդ կետում՝ արտահայտված CO2 համարժեքով.
a) 2019-ից 2023՝ 90 տոկոս.
b) 2024-ից 2028՝ 60 տոկոս.
c) 2029-ից 2033՝ 30 տոկոս.
d) 2034-ից 2035՝ 20 տոկոս.
e) 2036-ին և դրանից հետո՝ 15 տոկոս:
4. Չնայած սույն հոդվածի 3-րդ կետի դրույթներին՝ Կողմերը կարող են որոշել, որ Կողմերից մեկն ապահովում է, որ տասներկու ամսվա ընթացքում, որն սկսվում է 2020 թվականի հունվարի 1-ին, և դրան հաջորդող յուրաքանչյուր տասներկու ամիս ժամանակահատվածում, F Հավելվածի կարգավորվող նյութերի՝ իր արտադրության հաշվարկային մակարդակը` արտահայտված CO2 համարժեքով, չգերազանցի այն տոկոսը, որը սահմանված է ստորև բերված «a»-«e» ենթակետերում նշված համապատասխան տարիների համար, F Հավելված կարգավորվող նյութերի՝ իր արտադրության հաշվարկային մակարդակների տարեկան միջինը 2011, 2012 և 2013 թվականների համար՝ գումարած C Հավելվածի I Խմբի կարգավորվող նյութերի՝ իր արտադրման հաշվարկային մակարդակի քսանհինգ տոկոսը, ինչպես սահմանված է 2F հոդվածի 2-րդ կետում՝ արտահայտված CO2 համարժեքով.
a) 2020-ից 2024՝ 95 տոկոս.
b) 2025-ից 2028՝ 65 տոկոս.
c) 2029-ից 2033՝ 30 տոկոս.
d) 2034-ից 2035՝ 20 տոկոս.
e) 2036-ին և դրանից հետո՝ 15 տոկոս:
5. Սույն հոդվածի 1-4-րդ կետերը կիրառվում են բացառությամբ այն դեպքերի, երբ Կողմերը որոշում են թույլատրել արտադրության կամ սպառման այնպիսի մակարդակ, որն անհրաժեշտ է՝ բավարարելու համար օգտագործման այնպիսի դեպքեր, որոնք Կողմերի կողմից համաձայնեցված են որպես օգտագործման բացառության դեպքեր:
6. Յուրաքանչյուր Կողմ, որն արտադրում է C Հավելվածի I Խմբի կամ F Հավելվածի նյութեր, ապահովում է, որ տասներկու ամսվա ընթացքում, որն սկսվում է 2020 թվականի հունվարի 1-ին, և դրան հաջորդող յուրաքանչյուր տասներկու ամիս ժամանակահատվածում F Հավելվածի II Խմբի նյութերի՝ իր արտանետումները, որոնք առաջացել են յուրաքանչյուր արտադրության օբյեկտում, որն արտադրում է C Հավելվածի I Խմբի կամ F Հավելվածի նյութեր, հնարավորինս ոչնչացվեն՝ օգտագործելով նույն տասներկու ամիս ժամանակահատվածում Կողմերի կողմից հաստատված տեխնոլոգիաները:
7. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ C Հավելվածի I Խմբի կամ F Հավելվածի նյութեր արտադրող գործարաններում առաջացած՝ F Հավելվածի II Խմբի նյութերի ցանկացած ոչնչացում կատարվի բացառապես Կողմերի հաստատած տեխնոլոգիաներով:
Հոդված 3
Արձանագրության 3-րդ հոդվածի նախաբանը պետք է փոխարինվի հետևյալով.
«1. 2-րդ, 2A-ից մինչև 2J և 5-րդ հոդվածների նպատակներով յուրաքանչյուր Կողմ սահմանում է իր հաշվարկային մակարդակները A Հավելվածի, B Հավելվածի, C Հավելվածի, E Հավելվածի կամ F Հավելվածի նյութերի յուրաքանչյուր Խմբի համար:»:
Արձանագրության 3-րդ հոդվածի (a) (i) ենթակետի վերջին ստորակետը պետք է փոխարինվի հետևյալով.
«, բացառությամբ 2-րդ կետում սահմանվածի»:
Հետևյալ տեքստը պետք է ավելացվի Արձանագրության 3-րդ հոդվածի վերջում.
«, և
d) F Հավելվածի II Խմբի նյութերի արտանետումները, որոնք առաջացել են յուրաքանչյուր օբյեկտում, որն արտադրում C Հավելվածի I Խմբի կամ F Հավելվածի նյութեր՝ ներառելով, այլոց թվում, սարքավորումների արտահոսքերի, տեխնոլոգիական արտափչումից և ոչնչացման սարքավորումներից գոյացած քանակությունները, բայց բացառելով օգտագործման, ոչնչացման կամ պահեստավորման համար որսած քանակությունները:
2. F Հավելվածի և C Հավելվածի I Խմբի նյութերի արտադրության, սպառման, ներմուծման, արտահանման և արտանետման մակարդակները՝ արտահայտված CO2 համարժեքով, հաշվարկելիս 2J հոդվածի, 2-րդ հոդվածի 5 bis կետի և 3-րդ հոդվածի 1 (d) կետի նպատակներով յուրաքանչյուր Կողմ պետք է կիրառի այդ նյութերի գլոբալ տաքացման ներուժի այն արժեքները, որոնք սահմանված են A Հավելվածի I Խմբում, C Հավելվածում և F Հավելվածում:»:
Հոդված 4, կետ 1 sept
Արձանագրության 4-րդ հոդվածի 1 sex կետից հետո պետք է ավելացվի հետևյալ կետը.
«1 sept. Սույն կետի ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր Կողմ արգելում է F Հավելվածի կարգավորվող նյութերի ներմուծումը Արձանագրությանը Կողմ չհանդիսացող ցանկացած պետությունից:»:
Հոդված 4, կետ 2 sept
Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ sex կետից հետո պետք է ավելացվի հետևյալ կետը.
«2 sept. Սույն կետի ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր Կողմ արգելում է F Հավելվածի կարգավորվող նյութերի արտահանումը Արձանագրությանը Կողմ չհանդիսացող ցանկացած պետություն:»:
Հոդված 4, կետեր 5, 6 և 7
Արձանագրության 4-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում «Հավելվածներ A, B, C և E»-ն պետք է փոխարինել՝ «Հավելվածներ A, B, C, E և F»:
Հոդված 4, կետ 8
Արձանագրության 4-րդ հոդվածի 8-րդ կետում «հոդվածներ 2A-ից 2I» բառերը պետք է փոխարինվեն «հոդվածներ 2A-ից 2J» բառերով:
Հոդված 4B
Արձանագրության 4B հոդվածի 2 կետից հետո պետք է ավելացվի հետևյալ կետը.
«2 bis. Յուրաքանչյուր Կողմ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը կամ սույն կետի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, առաջնորդվելով նշված ժամկետներից նրանով, որն ավելի ուշ է, ներդնում և կիրառում է F Հավելվածի կարգավորվող՝ նոր, օգտագործված, վերամշակված և վերականգնված նյութերի ներմուծման և արտահանման լիցենզավորման համակարգ: 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված յուրաքանչյուր Կողմ, որը որոշում է, որ ինքն ի վիճակի չէ ներդնելու և կիրառելու նման համակարգ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, կարող է հետաձգել այդ գործողությունների ձեռնարկումը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:»:
Հոդված 5
Արձանագրության 5-րդ հոդվածի 4-րդ կետում «2I» բառը պետք է փոխարինել «2J» բառով:
Արձանագրության 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերում «Հոդված 2I» բառերը պետք է փոխարինվեն «Հոդված 2I և 2J» բառերով:
Արձանագրության 5-րդ հոդվածի 5-րդ կետում «կարգավորման ցանկացած միջոցառում» բառերից առաջ պետք է ավելացվի «հետ» բառը:
Արձանագրության 5-րդ հոդվածի 8 ter կետից հետո պետք է ավելացվի հետևյալ կետը.
«8 qua
a) Յուրաքանչյուր Կողմ, որ գործում է սույն հոդվածի 1-ին կետի ներքո, որը ենթակա է ցանկացած ճշգրտման` կապված 2J հոդվածի կարգավորման միջոցառումների հետ՝ 2-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան, իրավունք ունի հետաձգելու 2J հոդվածի 1-ին կետի «a»-«e» ենթակետերում և 2J հոդվածի 3-րդ կետի «a»-«e» ենթակետերում սահմանված կարգավորման միջոցառումների իր պահպանումը և փոփոխելու այդ միջոցառումները հետևյալ կերպով.
i) 2024-ից 2028` 100 տոկոս.
ii) 2029-ից 2034` 90 տոկոս.
iii) 2035-ից 2039` 70 տոկոս.
iv) 2040-ից 2044 ` 50 տոկոս.
v) 2045-ին և դրանից հետո՝ 20 տոկոս:
b) Չնայած վերը նշված «a» ենթակետին՝ Կողմերը կարող են որոշել, որ Կողմը, որը գործում է սույն հոդվածի 1-ին կետի ներքո, որը ենթակա է ցանկացած ճշգրտման` կապված 2J հոդվածի կարգավորման միջոցառումների հետ՝ 2-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան, իրավունք ունի հետաձգելու 2J հոդվածի 1-ին կետի «a»-«e» ենթակետերում և 2J հոդվածի 3-րդ կետի «a»-«e» ենթակետերում սահմանված կարգավորման միջոցառումների իր պահպանումը և փոփոխելու այդ միջոցառումները հետևյալ կերպով.
i) 2028 -ից 2031` 100 տոկոս.
ii) 2032 -ից 2036` 90 տոկոս.
iii) 2037 -ից 2041` 80 տոկոս.
iv) 2042 -ից 2046` 70 տոկոս.
v) 2047 -ին և դրանից հետո ` 15 տոկոս:
c) Սույն հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմը 2J հոդվածի շրջանակներում իր սպառման ելակետային մակարդակի հաշվարկման նպատակներով իրավունք ունի օգտագործելու F Հավելվածի կարգավորվող նյութերի՝ 2020, 2021 և 2022 թվականների համար իր սպառման հաշվարկային մակարդակների միջինը՝ գումարած C Հավելվածի I Խմբի կարգավորվող նյութերի սպառման ելակետային մակարդակի վաթսունհինգ տոկոսը, ինչպես սահմանված է սույն հոդվածի 8 ter կետում:
d) Չնայած վերը նշված «c» ենթակետին՝ Կողմերը կարող են որոշել, որ սույն հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմը 2J հոդվածի շրջանակներում իր սպառման ելակետային մակարդակի հաշվարկման նպատակներով իրավունք ունի օգտագործելու F Հավելվածի կարգավորվող նյութերի՝ 2024, 2025 և 2026 թվականների համար իր սպառման հաշվարկային մակարդակների միջինը՝ գումարած C Հավելվածի I Խմբի կարգավորվող նյութերի՝ իր սպառման ելակետային մակարդակի վաթսունհինգ տոկոսը, ինչպես սահմանված է սույն հոդվածի 8 ter կետում:
e) Սույն հոդվածի 1-ին կետի ներքո գործող յուրանքանչյուր Կողմ, որն արտադրում է F Հավելվածի կարգավորվող նյութեր, 2J հոդվածի շրջանակներում իր արտադրության ելակետային մակարդակի հաշվարկման նպատակներով իրավունք ունի օգտագործելու F Հավելվածի կարգավորվող նյութերի՝ 2020, 2021 և 2022 թվականների համար իր արտադրության հաշվարկային մակարդակների միջինը՝ գումարած C Հավելվածի I Խմբի կարգավորվող նյութերի իր արտադրության ելակետային մակարդակի վաթսունհինգ տոկոսը, ինչպես սահմանված է սույն հոդվածի 8 ter կետում:
f) Չնայած վերը նշված «e» ենթակետին՝ Կողմերը կարող են որոշել, որ սույն հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմը, որն արտադրում է F Հավելվածի կարգավորվող նյութեր, 2J հոդվածի շրջանակներում իր արտադրության ելակետային մակարդակի հաշվարկման նպատակներով իրավունք ունի օգտագործելու F Հավելվածի կարգավորվող նյութերի՝ 2024, 2025 և 2026 թվականների համար իր արտադրության հաշվարկային մակարդակների միջինը՝ գումարած C Հավելվածի I Խմբի կարգավորվող նյութերի իր արտադրության ելակետային մակարդակի վաթսունհինգ տոկոսը, ինչպես սահմանված է սույն հոդվածի 8 ter կետում:
g) Սույն կետի «a»-«f» ենթակետերը կկիրառվեն արտադրության և սպառման հաշվարկային մակարդակների համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կկիրառվի շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի բացառությունը Կողմերի որոշած չափանիշների հիման վրա:»:
Հոդված 6
Արձանագրության 6-րդ հոդվածում «հոդվածներ 2A-ից 2I» բառերը պետք է փոխարինվեն «հոդված ներ 2A -ից 2J» բառերով:
Հոդված 7, կետեր 2, 3 և 3 ter
Արձանագրության 7-րդ հոդվածի 2-րդ կետում «– E Հավելվածում, 1991 թվականի համար,» տողից հետո պետք է ավելացվի հետևյալը.
«– F Հավելվածում 2011-2013 թվականների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմերը ներկայացնում են այդպիսի տվյալներ 2020-2022 թվականների համար, 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող այն Կողմերը, որոնց նկատմամբ կիրառվում են 5-րդ հոդվածի 8 qua կետի «d» և «f» ենթակետերը, ներկայացնում են այդպիսի տվյալներ 2024-2026 թվականների համար:»:
Արձանագրության 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում «C և E» բառերը պետք է փոխարինվեն «C, E և F» բառերով:
Հետևյալ կետը պետք է ավելացվի Արձանագրության 7-րդ հոդվածի 3 bis կետին.
«3 ter. Յուրանքանչյուր Կողմ քարտուղարությանը ներկայացնում է F Հավելվածի II Խմբի կարգավորվող նյութերի՝ իր տարեկան արտանետումների վիճակագրական տվյալները՝ ըստ օբյեկտի, համաձայն Արձանագրության 3-րդ հոդվածի 1 (d) կետի»:
Հոդված 7, կետ 4
7-րդ հոդվածի 4-րդ կետում «վիճակագրական տվյալներ» և «ներկայացնում է տվյալներ» բառերից հետո պետք է ավելացվի «արտադրության,» բառը:
Հոդված 10, կետ 1
Արձանագրության 10-րդ հոդվածում «և հոդված 2I» բառերը պետք է փոխարինվեն «, հոդված 2I և հոդված 2J» բառերով:
Արձանագրության 10-րդ հոդվածի 1-ին կետի վերջում պետք է ավելացվի հետևյալը.
«Եթե 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմը որոշում է օգտվել ցանկացած այլ ֆինանսական մեխանիզմից և ստանալ ֆինանսավորում, որը կարող է հանգեցնել իր համաձայնեցված լրացուցիչ ծախսերի որևէ մասի փակման, այդ մասը չպետք է փակվի սույն Արձանագրության 10-րդ հոդվածի ներքո գործող ֆինանսական մեխանիզմի կողմից:»:
Հոդված 17
Արձանագրության 17-րդ հոդվածում «հոդվածներ 2A-ից մինչև 2I» բառերը պետք է փոխարինվեն «հոդվածներ 2A-ից մինչև 2J» բառերով:
Հավելված A
Հետևյալ աղյուսակը պետք է փոխարինի Արձանագրության A Հավելվածի I Խմբի աղյուսակին:
Խումբ |
Նյութ |
Օզոնաքայքայիչ ներուժ* |
100 տարվա գլոբալ տաքացման ներուժ |
Խումբ I |
|||
CFCl3 |
(CFC-11) |
1.0 |
4,750 |
CF2Q2 |
(CFC-12) |
1.0 |
10,900 |
C2F3Q3 |
(CFC-113) |
0.8 |
6,130 |
C2F4Q2 |
(CFC-114) |
1.0 |
10,000 |
C2F5Q |
(CFC-115) |
0.6 |
7,370 |
Հավելված C և Հավելված F
Հետևյալ աղյուսակը պետք է փոխարինի Արձանագրության C Հավելվածի I Խմբի աղյուսակին:
Խումբ |
Նյութ |
Իզոմերների քանակ |
Օզոնաքայքայիչ ներուժ* |
100-տարվա գլոբալ տաքացման ներուժ*** |
Խումբ I |
||||
CHFCl2 |
(ՀՔՖԱ-21)** |
1 |
0.04 |
151 |
CHF2O |
(ՀՔՖԱ-22)** |
1 |
0.055 |
1810 |
CHFCl |
(ՀՔՖԱ-31) |
1 |
0.02 |
|
C2HFCl4 |
(ՀՔՖԱ -121) |
2 |
0.01–0.04 |
|
C2HF2O3 |
(ՀՔՖԱ -122) |
3 |
0.02–0.08 |
|
C2HF3Cl2 |
(ՀՔՖԱ-123) |
3 |
0.02–0.06 |
77 |
CHCl2CF3 |
(ՀՔՖԱ-123)** |
– |
0.02 |
|
CՎHF4Cl |
(ՀՔՖԱ-124) |
2 |
0.02–0.04 |
609 |
CHFClCF3 |
(ՀՔՖԱ-124)** |
– |
0.022 |
|
C2H2FCl3 |
(ՀՔՖԱ-131) |
3 |
0.007–0.05 |
|
C2H2F2O2 |
(ՀՔՖԱ-132) |
4 |
0.008–0.05 |
|
C2H2F3Cl |
(ՀՔՖԱ-133) |
3 |
0.02–0.06 |
|
C2H3FCl2 |
(ՀՔՖԱ-141) |
3 |
0.005–0.07 |
|
CH3CFCl2 |
(ՀՔՖԱ- 141b) ** |
– |
0.11 |
725 |
C2H3F2O |
(ՀՔՖԱ-142) |
3 |
0.008–0.07 |
|
CH3CF2O |
(ՀՔՖԱ-142b) ** |
– |
0.065 |
2310 |
C2H4FCl |
(ՀՔՖԱ-151) |
2 |
0.003–0.005 |
|
C3HFCl6 |
(ՀՔՖԱ-221) |
5 |
0.015–0.07 |
|
C3HF2O5 |
(ՀՔՖԱ-222) |
9 |
0.01–0.09 |
|
C3HF3CL |
(ՀՔՖԱ-223) |
12 |
0.01–0.08 |
|
C3HF4Cl3 |
(ՀՔՖԱ-224) |
12 |
0.01–0.09 |
|
C3HF5Cl2 |
(ՀՔՖԱ-225) |
9 |
0.02–0.07 |
|
CF3CF2CHCl2 |
(ՀՔՖԱ-225ca)** |
– |
0.025 |
122 |
CF2ClCF2CHClF |
(ՀՔՖԱ- 225cb)** |
– |
0.033 |
595 |
C3HF6O |
(ՀՔՖԱ-226) |
5 |
0.02–0.10 |
|
C3H2FCl5 |
(ՀՔՖԱ-231) |
9 |
0.05–0.09 |
|
C3H2F2O4 |
(ՀՔՖԱ-232) |
16 |
0.008–0.10 |
|
C3H2F3Cl3 |
(ՀՔՖԱ-233) |
18 |
0.007–0.23 |
|
C3H2F4Cl2 |
(ՀՔՖԱ-234) |
16 |
0.01–0.28 |
|
C3H2F5Cl |
(ՀՔՖԱ-235) |
9 |
0.03–0.52 |
|
C3H3FCL |
(ՀՔՖԱ-241) |
12 |
0.004–0.09 |
|
C3H3F2O3 |
(ՀՔՖԱ-242) |
18 |
0.005–0.13 |
|
C3H3F3Cl2 |
(ՀՔՖԱ-243) |
18 |
0.007–0.12 |
|
C3H3F4Cl |
(ՀՔՖԱ-244) |
12 |
0.009–0.14 |
|
C3H4FCl3 |
(ՀՔՖԱ-251) |
12 |
0.001–0.01 |
|
C3H4F2O2 |
(ՀՔՖԱ-252) |
16 |
0.005–0.04 |
|
C3H4F3Cl |
(ՀՔՖԱ-253) |
12 |
0.003–0.03 |
|
C3H5FCl2 |
(ՀՔՖԱ-261) |
9 |
0.002–0.02 |
|
C3H5F2O |
(ՀՔՖԱ-262) |
9 |
0.002–0.02 |
|
C3H6FCl |
(ՀՔՖԱ-271) |
5 |
0.001–0.03 |
* Որտեղ նշվում են ՕՔՊ մի շարք արժեքներ, Արձանագրության նպատակներով պետք է օգտագործվի ամենաբարձր արժեքը այդ շարքում: ՕՔՊ եզակի արժեքը սահմանվել է լաբորատոր չափումների հիման վրա: Այն արժեքները, որոնք ներկայացված են շարքով, հիմնված են հաշվարկների վրա և պակաս հստակ են: Շարքը վերաբերում է իզոմերային խմբին: Ամենաբարձր արժեքը ամենաբարձր ՕՔՊ ունեցող իզոմերի ՕՔՊ-ն է, և ամենացածր արժեքը ամենացածր ՕՔՊ ունեցող իզոմերի ՕՔՊ-ն է:
** Սահմանում է տնտեսապես առավել ընդունելի նյութեր` դրանց դիմաց բերված ՕՔՆ-ի արժեքներով, Արձանագրության նպատակներով օգտագործելու համար:
*** Այն նյութերի նկատմամբ, որոնց համար ԳՏՊ-ն նշված չէ, կկիրառվի 0-ական արժեք մինչև 2-րդ հոդվածի 9 (a) (ii) կետով նախատեսված ընթացակարգի միջոցով կներառվի ԳՏՊ արժեք:
Հետևյալ Հավելվածը պետք է ավելացվի Արձանագրությանը E Հավելվածից հետո:
«Հավելված F: Կարգավորվող նյութեր
Խումբ |
Նյութ |
100-տարվա գլոբալ |
Խումբ I |
||
CHF2CHF2 |
ՀՖԱ-134 |
1,100 |
CH2FCF3 |
ՀՖԱ-134a |
1,430 |
CH2FCHF2 |
ՀՖԱ-143 |
353 |
CHF2CH2CF3 |
ՀՖԱ-245fa |
1,030 |
CF3CH2CF2CH3 |
ՀՖԱ-365mfc |
794 |
CF3CHFCF3 |
ՀՖԱ-227ea |
3,220 |
CH2FCF2CF3 |
ՀՖԱ-236cb |
1,340 |
CHF2CHFCF3 |
ՀՖԱ-236ea |
1,370 |
CF3CH2CF3 |
ՀՖԱ-236fa |
9,810 |
CH2FCF2CHF2 |
ՀՖԱ-245ca |
693 |
CF3CHFCHFCF2CF3 |
ՀՖԱ-43-10mee |
1,640 |
CH2F2 |
ՀՖԱ-32 |
675 |
CHF2CF3 |
ՀՖԱ-125 |
3,500 |
CH3CF3 |
ՀՖԱ-143a |
4,470 |
CH3F |
ՀՖԱ-41 |
92 |
CH2FCH2F |
ՀՖԱ-152 |
53 |
CH3CHF2 |
ՀՖԱ-152a |
124 |
Խումբ II |
||
CHF3 |
ՀՖԱ-23 |
14,800 |
Հոդված II. 1999 թվականի փոփոխության հետ առնչությունը
Որևէ պետություն կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն չի կարող ի պահ հանձնել սույն Փոփոխության՝ վավերացման, ընդունման կամ հաստատման կամ անդամակցության վերաբերյալ փաստաթուղթ մինչև դրանից առաջ կամ դրա հետ միաժամանակ չներկայացնի 1999 թվականի դեկտեմբերի 3-ին Պեկինում կայացած՝ Կողմերի Տասնմեկերորդ հանդիպմանն ընդունված՝ Փոփոխության նմանատիպ փաստաթուղթ:
Հոդված III. Միավորված ազգերի կազմակերպության՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի և դրա՝ Կիոտոյի արձանագրության հետ առնչությունը
Սույն Փոփոխությունը նախատեսված չէ հիդրոֆտորածխածինները` Միավորված ազգերի կազմակերպության՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 4-րդ և 12-րդ հոդվածներում կամ դրա՝ Կիոտոյի արձանագրության 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ հոդվածներում սահմանված պարտավորությունների շրջանակից հանելու հետևանք ունենալու համար:
Հոդված IV. Ուժի մեջ մտնելը
Բացառությամբ ստորև բերված 2-րդ կետում նշվածի՝ սույն Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 1-ին այն դեպքում, եթե Փոփոխության վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ առնվազն քսան փաստաթուղթ ի պահ է հանձնվել պետությունների կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, որոնք հանդիսանում են «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի Արձանագրության Կողմեր: Այն դեպքում, եթե այս պայմանը չի կատարվում մինչև այդ ամսաթիվը, Փոփոխությունն ուժի մեջ է մտնում դրա կատարման ամսաթվին հաջորդող իննսուներորդ օրը:
2. Արձանագրության՝ սույն Փոփոխության I հոդվածում սահմանված 4-րդ հոդվածի՝ «Առեւտրի կանոնավորումը Կողմ չհանդիսացող երկրների հետ» փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2033 թվականի հունվարի 1-ին՝ պայմանով, որ Փոփոխության վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ առնվազն յոթանասուն փաստաթուղթ ի պահ է հանձնվել պետությունների կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, որոնք հանդիսանում են «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի Արձանագրության Կողմեր: Այն դեպքում, եթե այս պայմանը չի կատարվում մինչև այդ ամսաթիվը, Փոփոխությունն ուժի մեջ է մտնում դրա կատարման ամսաթվին հաջորդող իննսուներորդ օրը:
3. 1-ին և 2-րդ կետերի նպատակներով Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային որևէ կազմակերպության կողմից ի պահ հանձնված ցանկացած նման փաստաթուղթ չպետք է համարվի լրացում այն փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնվել նման կազմակերպության անդամ պետությունների կողմից:
4. Սույն Փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո, համաձայն 1-ին և 2-րդ կետերի, Արձանագրության ցանկացած այլ Կողմի համար այն ուժի մեջ կմտնի վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու ամսաթվին հաջորդող իննսուներորդ օրը:
Հոդված V. Նախնական կիրառում
Յուրաքանչյուր Կողմ ցանկացած ժամանակ՝ մինչև իր համար սույն Փոփոխության ուժի մեջ մտնելը, կարող է հայտարարել, որ ինքը ժամանակավորապես կիրականացնի 2J հոդվածում սահմանված կարգավորման միջոցառումներից ցանկացածը և կկատարի 7-րդ հոդվածում սահմանված ներկայացման համապատասխան պարտավորությունները մինչև ուժի մեջ մտնելը:
Փոփոխությունն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2019թ. հուլիսի 31-ին