ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ՈՒ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով գների ու սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոշում եմ.
1. (կետն ուժը կորցրել է 18.04.93 ՆՀ-221)
2. Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակների (բացի կերակրողին կորցնելու կապակցությամբ երեխաներին տրվող կենսաթոշակների), ինչպես նաև խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների չափերը բարձրացնել 800 ռուբլով:
(2-րդ կետը փոփ. 18.04.93 ՆՀ-221)
3. (կետն ուժը կորցրել է 18.04.93 ՆՀ-221)
4. (կետն ուժը կորցրել է 18.04.93 ՆՀ-221)
5. (կետն ուժը կորցրել է 18.04.93 ՆՀ-221)
6. (կետն ուժը կորցրել է 18.04.93 ՆՀ-221)
7. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար վճարել նպաստ ամսական 650 ռուբլու չափով:
8. (կետն ուժը կորցրել է 18.04.93 ՆՀ-221)
9. (կետն ուժը կորցրել է 18.04.93 ՆՀ-221)
10. (կետն ուժը կորցրել է 18.04.93 ՆՀ-221)
11. Տնտհաշվարկային ձեռնարկություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին: Բյուջետային հիմնարկներում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի ավելացումն ապահովվում է բյուջետային հատկացումների հաշվին:
12. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` լուծել ֆինանսական միջոցներով չապահովված պետական ձեռնարկությունների աշխատողների հարկադիր պարապուրդի վճարումների համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներով ապահովելու հարցը:
13. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին` վերանայել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վաստակից գանձվող եկամտահարկի դրույքաչափերի փոփոխությունների մասին» որոշումը:
14. 1993 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության ու կենսաթոշակների նվազագույն չափերի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 1-ին կետը, 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.07.1993, ՆՀ-237 | 01.07.1993, ՆՀ-187 | |
18.04.1993, ՆՀ-221 | 18.04.1993, ՆՀ-187 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|