Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-271
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.1994-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/24
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
31.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.12.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով գների ու սակագների կտրուկ աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոշում եմ.

1. (կետն ուժը կորցրել է 31.03.94 ՆՀ-283)

2. Հայաստանի Հանրապետությունում, լրիվ աշխատանքային ստաժի դեպքում, 36.7-73.5 դրամ կազմող կենսաթոշակները բարձրացնել 3.0 անգամ, իսկ 73.5 դրամը գերազանցող կենսաթոշակներին սահմանել 147 դրամ հավելում:

3. Խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների չափերին սահմանել 50 դրամ հավելում:

4. Ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տարիքային աշխատանքային կենսաթոշակների, ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամներին տրվող կենսաթոշակների, ծերության և հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին տրվող սոցիալական կենսաթոշակների չափերին սահմանել 38.75 դրամ հավելում:

5.(կետն ուժը կորցրել է 31.03.94 ՆՀ-283)

6. Կերակրողին կորցնելու կապակցությամբ ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին նշանակված սոցիալական կենսաթոշակին սահմանել 26 դրամ հավելում, բացառությամբ այն անձանց, ովքեր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ստանում են այլ կենսաթոշակներ:

7. Հայաստանի Հանրապետության զինծառայողների կենսաթոշակների չափերին սահմանել 31.5 դրամ հավելում:

8. (կետն ուժը կորցրել է 31.03.94 ՆՀ-283)

9. (կետն ուժը կորցրել է 31.03.94 ՆՀ-283)

10. (կետն ուժը կորցրել է 31.03.94 ՆՀ-283)

11. (կետն ուժը կորցրել է 31.03.94 ՆՀ-283)

12. (կետն ուժը կորցրել է 31.03.94 ՆՀ-283)

13. (կետն ուժը կորցրել է 31.03.94 ՆՀ-283)

14. (կետն ուժը կորցրել է 31.03.94 ՆՀ-283)

15. (կետն ուժը կորցրել է 31.03.94 ՆՀ-283)

16. (կետն ուժը կորցրել է 31.03.94 ՆՀ-283)

17. (կետն ուժը կորցրել է 31.03.94 ՆՀ-283)

18. Ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին:

19. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկամսյա ժամկետում մշակել և առաջարկություն ներկայացնել կրթաթոշակների ու տարբեր տիպի նպաստների հատկացման ու ինդեքսավորման տարբերակված համակարգի ներդրման վերաբերյալ:

20. 1994 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների անցնելու մասին» հրամանագրի 2-րդ կետը և 1993 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 1-ին, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 31 դեկտեմբերի 1993 թ.
ՆՀ-271