ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2018 թվականի |
թիվ 44 |
քաղ. Մոսկվա |
5 000 ԿՎՏ-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ 50 000 ԿՎՏ-ԻՑ ՈՉ ԱՎԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կոմպլեկտային գազամղիչ ագրեգատների կազմում օգտագործելու համար նախատեսված և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8411 82 200 1 և 8411 82 600 1 ծածկագրերում դասակարգվող՝ 5 000 կՎտ-ից ավելի, բայց 50 000 կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ գազատուրբինների առանձին տեսակների համար սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 1-ից, սակայն դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: