Basic information
Number
N 1373-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.09.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
26.09.2019
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
26.09.2019
Effective date
27.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1373-Ա

 

«ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 22-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՎ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 24-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1․ «Անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» 1998 թվականի մարտի 6-ի համաձայնագրի մասնակից պետությունների համատեղ հանձնաժողովի 22-րդ նիստը 2019 թվականի հոկտեմբերի 10-ին և ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստը 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ`

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետին` ապահովել հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել, անհրաժեշտության դեպքում, հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ նիստի հետ կապված ծախսերը` 2,405,000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության ներկայացրած հաշվետվության։

      

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. սեպտեմբերի 26

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation