ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2019 թվականի N 1116-Ա
«ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ N 1 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետը և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-200-Ն օրենքի 21-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է..
1. «ՀՀ Շիրակի մարզի Արթիկի N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 15.210.00449) վերանվանել «Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ կազմակերպությունը երկրորդ՝ տարածքային մակարդակում երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որի՝
●
նպատակն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է,● գործունեության առարկան կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցումն է։
3. Թույլատրել կազմակերպությանն իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1) ուսումնական և մեթոդական գրականության մշակում և հրատարակում.
2) դիդակտիկ նյութերի և պարագաների ստեղծում.
3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում 18-ից բարձր տարիք ունեցող (հանրակրթության մեջ չընդգրկված) անձանց.
4) փորձագետ-մասնագետների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում:
4. «Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի հետ համատեղ ապահովել կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) երկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ:
6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ ապահովել կազմակերպությունում սովորող աշակերտների հանրակրթական ծրագրով հետագա ուսումնառությունը:
7. Կազմակերպության անվանափոխության հետ կապված պետական գրանցման և կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:
8. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 7-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում, «Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «ՀՀ Շիրակի մարզի Արթիկի N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 23.05.2014 թ. կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 35/0014 պայմանագրում սույն որոշման 1-ին կետում նշված անվանափոխման մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 30 Երևան |