ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2019 թվականի N 1326-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1315-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» N 1315-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետը «Հակոբ Արշակյանինը» բառերից հետո լրացնել «և Ինգա Վարդանյանինը» բառերով.
2) N 1 hավելվածը՝
ա. «Հ. Արշակյան-ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար» բառերից հետո լրացնել «(21.09.2019 թ.-25.09.2019 թ.)» բառերով,
բ. «Գ. Մովսեսյան-ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ» բառերից հետո լրացնել «Ի. Վարդանյան-ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական (22.09.2019 թ.-25.09.2019 թ.)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 18 Երևան |
|