Գլխավոր տեղեկություն
Համար
N 1241-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.16/71(1524).1 Հոդ.829
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2019 թվականի N 1241-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով.

«11) դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստուգաճշտումը լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում ուսումնասիրության միջոցով իրականացնելու կարգը` համաձայն N 11 հավելվածի:».

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Սահմանել, որ՝

1) դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստուգաճշտումը լիազոր մարմնի կողմից իրականացվում է լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում ուսումնասիրություն իրականացնելու միջոցով, որի արդյունքների հիման վրա կազմվում է արձանագրություն:».

3) որոշման N 3 հավելվածում`

ա. 38-րդ կետից հանել «կամ դեղատնային կրպակ» բառերը,

բ. «դեղատուն» բառից հետո լրացնել «(դեղեր պատրաստող)» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, «դեղատնային կրպակ» բառերը փոխարինել «դեղատուն (դեղեր չպատրաստող)» բառերով, «Դեղատուն (դեղատնային կրպակ)», «դեղատունը կամ դեղատնային կրպակը», «դեղատունը և դեղատնային կրպակը» բառերը՝ «դեղատուն (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող)» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի 11-րդ և N 5 հավելվածի 12-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 20

Երևան

 

Հավելվածուղղ.
ՀՀ կառավարության 2019 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1241-Ն որոշման

 

«Հավելված N 11
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 29-ի N 867-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՃՇՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստուգաճշտում իրականացնելու նպատակով լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում ուսումնասիրություն (այսուհետ` ուսումնասիրություն) իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ուսումնասիրությունը դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ուսումնասիրումն է:

3. Ուսումնասիրության նպատակն է կանխավ գնահատել բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար պարտադիր պահանջների և պայմանների վիճակը, հայտնաբերել բացասական երևույթները, դրանք կանխելը և վերացնելը:

4. Ուսումնասիրությունը կարող է անցկացվել ինչպես լիազոր մարմնի աշխատողներից ստեղծված հանձնաժողովի, այնպես էլ մեկ աշխատողի կողմից, իսկ մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջվելու դեպքում ուսումնասիրությանը կարող է ներգրավվել նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան բնագավառի խորհրդատուն:

5. Ուսումնասիրությունն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են`

1) ուսումնասիրություն կատարելու իրավական հիմքերը, նպատակը.

2) առողջապահության բնագավառի լիցենզիա ստանալու համար դիմած հայտատուի տվյալները (իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը, իրավաբանական անձի գտնվելու կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության և գործունեության իրականացման վայրերը).

3) ուսումնասիրության իրականացման վայրը, ժամկետը.

4) ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը):

6. Լիցենզավորման հայտ ներկայացրած հայտատուն 3 օր առաջ ծանուցվում է ուսումնասիրության իրականացման ժամանակի մասին:

7. Ուսումնասիրության իրականացման հրամանի մեկ օրինակը, նախքան ուսումնասիրությունն սկսելը, ուսումնասիրության իրականացման վայրում ներկայացվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ անհատ ձեռնարկատիրոջը կամ վերջիններիս կողմից լիազորված անձին:

8. Ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովը կամ աշխատողը ուսումնասիրում է լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտում և կից փաստաթղթերում նշված տեղեկությունների իսկությունը, օրենսդրությամբ սահմանված լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների առկայությունը և ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմում է 2 օրինակից արձանագրություն` համաձայն ձևի:

9. Արձանագրությանը կցվում են հայտավորված գործունեության տեսակի տեխնիկական, տեխնոլոգիական պարտադիր պայմանների և պահանջների առկայությունը ստուգելու համար նախապես կազմված աղյուսակները, որոնք լրացվում են ուսումնասիրության ժամանակ:

10. Արձանագրությունը և աղյուսակները ստորագրում են ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովի անդամները կամ ուսումնասիրություն իրականացնող աշխատողը և հայտատուն: Հանձնաժողովի անդամի կամ հայտատուի կողմից հատուկ կարծիք ներկայացվելու դեպքում այն գրառվում է արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրանցից պատշաճ լիազորություն ստացած այլ անձանց:

11. Ուսումնասիրության արդյունքներն ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովի կամ աշխատողի կողմից ներկայացվում են լիազոր մարմնի լիցենզավորման հանձնաժողովի նախագահին:

 

Ձև

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՃՇՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

 

N ....

 __ __________ 20__ թ.

__________________________________________

_____________________________________________

 (ուսումնասիրության անցկացման վայրը)

 

_______________________________________________________________

(ուսումնասիրությունն իրականացնող անձի (անձանց) անունը, ազգանունը)

_______________________________________________________________

(պաշտոնը (պաշտոնները)

_______________________________________________________________

(հայտատու իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը)

_______________________________________________________________

(գտնվելու կամ բնակության վայրը)

 

Ուսումնասիրության արդյունքները

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

 Ներկայացված տեղեկությունների իսկությունը

 

 Հաստատում եմ`

__________________________________________________________________________

 (ուսումնասիրություն իրականացնող անձանց անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Հատուկ կարծիք

__________________________________________________________________________

 (ուսումնասիրություն իրականացնող անձանց անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Առարկություններ

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

(հայտատու իրավաբանական անձի տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան