ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2019 թվականի N 1235-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 167-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու, հետ վերցնելու և գույք նվիրաբերելու մասին» N 167-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) վերնագրում «ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ» բառերը փոխարինել «,ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ» բառերով.
2) 5-րդ կետում «9 (ինը)» բառը փոխարինել «11 (տասնմեկ)» բառով.
3) 8-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների՝
ա. նվիրաբերության մասին եռակողմ պայմանագրի կնքումը «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և վերջինիս բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող մարմնի հետ,
բ. անժամկետ, անհատույց օգտագործման մասին երկկողմ պայմանագրի կնքումը «Նաիրի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ.»,
բ. 2-րդ ենթակետը «նվիրաբերված» բառից հետո լրացնել «կամ անժամկետ, անհատույց օգտագործման հանձնվող» բառերով, իսկ «նվիրաբերության» բառից հետո՝ «անժամկետ, անհատույց օգտագործման» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել N 2 հավելվածի բաշխացուցակի 3-րդ և 6-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 19 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|