ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2018 թվականի |
թիվ 23 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 710 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի 50-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի ««Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին», «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» և «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերն ընդունելու վերաբերյալ» թիվ 710 որոշման 3-րդ կետի 3.2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«մինչև 2018 թվականի օգոստոսի 2-ը թույլատրվում է ծառայելու ժամկետի երկարաձգմամբ արդիականացվող՝ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային ուղիներում օգտագործման համար առանց համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության մեջ դնելու նշանով) մակնշման շրջանառության մեջ դրվող մանևրային գնացքաքարշերի արտադրությունն ու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը։
Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին, ծառայելու ժամկետի երկարաձգմամբ արդիականացվող՝ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային ուղիներում օգտագործման համար առանց համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության մեջ դնելու նշանով) մակնշման շրջանառության մեջ դրվող մանևրային գնացքաքարշերի շահագործման հսկողությունն ապահովելու խնդրանքով։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2017 թվականի օգոստոսի 2-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|