ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու, ազգային շահերի պաշտպանության գործն արդյունավետ իրականացնելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49 հոդվածով և 55 հոդվածի 6-րդ կետով, որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհուրդ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի հետևյալ կազմը`
Հայաստանի Հանրապետության Նախագահ (խորհրդի նախագահ)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար
(2-րդ կետը լրաց., փոփ. 27.04.05 ՆՀ-76-Ա)
3. Գաղտնի:
4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ վրա:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի`
- 1991 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-33 հրամանագիրը.
- 1992 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի կազմը համալրելու մասին» ՆՀ-154 հրամանագիրը.
- 1994 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-83 կարգադրության 1-ին կետը:
6. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.05.2008, ՆՀ-128-Ն | 14.06.2008, ՆՀ-63 | |
27.04.2005, ՆՀ-76-Ա | 01.05.2005, ՆՀ-63 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|